News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաթումիում հինգ աստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի  զոհերի թվում հայեր չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

«Մեր հասած տվյալներով զոհերի թվում հայեր չկան, զոհերից 10-ը Վրաստանի քաղաքացիներ են, մեկը Իրանի քաղաքացի»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բաթումիում հինգ աստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում, նախնական տվյալներով, հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել: Փրկարարները եւ ոստիկանները կարողացել են շենքից դուրս բերել ավելի քան 100 մարդու: Նրանց թվում կան ինչպես հյուրանոցի բնակիչներ, այնպես էլ հյուրանոցի աշխատակիցներ: Տարբեր ծանրության թունավորումներով հյուրանոցում գտնվող մարդիկ տեղափոխվել են Բաթումի կլինիկաներ», - նշված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հյուրանոցում նաեւ «Միսս Վրաստան» մրցույթի մասնակիցներն են գտնվել, սակայն նրանցից ոչ մեկը չի տուժել:

Ներկա պահին «Լեոգրանդ» հյուրանոցի հրդեհը մարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ