News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բաղդադը փորձում է սահմանափակել այն իրավունքներն ու լիազորությունները, որոնք Էրբիլն ուներ դեռ մինչեւ իր անկախությունը հռչակելը։ Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ եթե մինչեւ հանրաքվեն Իրաքի Քուրդիստանը կարող էր ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, ապա հիմա նման բան չկա ։

«Դրա վառ օրինակն են վերջին իրադարձությունները։ Գերմանիայի ԱԳ նախարարը պետք է Բաղդադ այցելեր, որից հետո՝ Էրբիլ, սակայն նա հետաձգել է իր ուղեւորությունը»,- նշեց փորձագետը։ Նրա խոսքով՝ Իրաքի Քուրդիստան այդ այցելությանը Բաղդադն է խոչընդոտել, հայտնելով այն մասին , որ Իրաքի Քուրդիստանը իրաքյան պետության անբաժան մասն է, ու որ Էրբիլ բոլոր այցելությունները պետք է համաձայնեցվեն պաշտոնական Բաղդադի հետ։

Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստան ինքնավար տարածաշրջանը  սեպտեմբերի 25-ին Իրաքից անկախացման մասին հանրաքվե է անցկացրել, որի արդյունքներով քրդերի մոտ 93 տոկոսը կողմ է քվեարկել անկախացմանը։ Բաղդադը համաձայնություն չի տվել հանրաքվեի անցկացմանն ու չի ճանաչել դրա արդյունքները։

Հանրաքվեից հետո Բաղդադը մի շարք պատժամիջոցներ է սահմանել տարածաշրջանի քրդական կառավարության նկատմամբ, նա եւ ուժային գործողություն է սկսել վիճելի տարածքներում, առաջին հերթին Քիրքուք նահանգում։ Կողմերը փորձում են երկխոսություն վարել, սակայն մի շարք հարցերով հակասությունները պահպանվում են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ