NEWS.am-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Դիլիջանում մեծ հրդեհ է բռնկվել, եւ այրվում են Հաղարծին եկեղեցու մերձակայքում գտնվող անտառերը:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցին հաղորդեց, որ ներկայումս խումբ է ուղարկվել դեպքի վայր, իսկ դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ:
Ականատեսներից մեկը հայտնեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են չորս հրշեջ հաշվարկներ, որոնք էլ հանգցնում են կրակը: