News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի փոխտնօրեն Մարտին Հագստրյոմի եւ Հայաստանի գրասենյակի ղեկավար Մարտին Ռոզենի հետ:

Հանդիպման ընթացքում Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի տեսակետները Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Քննարկվել են նաեւ Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վիճակը, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտիմեկյան ոճրագործության անկախ հետաքննության անցկացման, Հայաստանում հեռուստատեսային ոլորտի ազատականացման, ժողովրդավարական ընտրությունների անցկացման հետ կապված հարցեր:

Զուրաբյանը ներկայացրել է երկրում ձեւավորված կոռուպցիոն համակարգի արմատական վերափոխման վերաբերյալ ընդդիմության մոտեցումները:

Քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ