News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում, մասնավորապես ՖՄԿ երկրներից՝ Լիբանանում եւ Մալիում, վկայում են խաղաղությանն ու կայունությանը նպաստելու մեր վճռական հանձնառության մասին։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին։

«Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Նախարարական համաժողովը հյուրընկալելու համար, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարությանը բարձրաստիճան այս միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Կցանկանայի նաեւ հատուկ ընդգծել Տոգոյի մեր գործընկերների ներդրումը նախարարական այս հանդիպման նախապատրաստման մեջ։

Տիկի՛ն Գլխավոր քարտուղար, քիչ առաջ Ձեր կողմից ներկայացված զեկույցը վկայում է մեր Կազմակերպության կողմից իրականացվող ամենօրյա աշխատանքների մեծ ծավալի եւ բազմազանության մասին։

Պետք է նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնահերթություններում առավել քան տեղին են ներառված կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։

Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, ցանկանում եմ վերահաստատել նաեւ մեր աջակցությունը Ձեր հետեւողական գործունեությանը, որը նպատակաուղղված է ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների առաջմղմանը։ Միջնորդական առաքելությունները, որոնք իրականացվում են ՖՄԿ տարածքի եւ միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներին ցուցաբերվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օժանդակությունն այնպիսի ոլորտներ են հանդիսանում, որտեղ մեր կազմակերպությունն ունի հեղինակավոր դերատարություն եւ փորձառություն։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի հանձնառության մասին, որը դրսեւորվեց Ձեր կողմից նախաձեռնած Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն բարձրաստիճան առաքելությանը մասնակցելու ընթացքում։

Այսօր մենք հարկադրված ենք առերեսվել ահաբեկչության մշտական սպառնալիքին։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ ամենախիստ կերպով դատապարտել ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախ դարձան վերջին ժամանակաշրջանում նաեւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները եւ վերստին մեր լիարժեք աջակցությունը հայտնել այս չարիքի դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերին։

Երեկ Եգիպտոսում եւ Մալիում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում եգիպտացի եւ մալիացի բարեկամ ժողովուրդներին։

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում, մասնավորապես ՖՄԿ երկրներից՝ Լիբանանում եւ Մալիում, վկայում են խաղաղությանն ու կայունությանը նպաստելու մեր վճռական հանձնառության մասին։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կցանկանայի եւս մեկ անգամ կարեւորել այն, ինչը նշված է Ֆրանկոֆոնիայի վերջին երեք գագաթաժողովներին ընդունված բանաձեւերում, որտեղ վերահաստատվում է մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կոչ է արվում անվերապահ հարգել 1994 եւ 1995թթ․ անժամկետ եռակողմ զինադադարի համաձայնագրերը, հավաստել հանձնառությունը խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակմանը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած անբաժան ամբողջություն հանդիսացող սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին՝ որպես հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հիմք։

Ցանկանում եմ նաեւ մեր գնահատանքը հայտնել Ձեր այն ջանքերի համար, որոնք նպատակաուղղված են մեր հասարակություններում երիտասարդության դերի ամրապնդմանը եւ որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ընդլայնմանը։

Այս առումով արժեւորում ենք Ձեր նախաձեռնությունը, որի արդյունքում Բուխարեստում կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի կանանց իրավունքներին նվիրված համաժողովը։ Լիակատար աջակցություն հայտնելով այս համաժողովի արդյունքում ընդունված Կոչին՝ կարծում ենք, որ Կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության մասին Ֆրանկոֆոնիայի ռազմավարությունը կարող է ներառվել 2018թ. անցկացվելիք Երեւանի գագաթաժողովին ընդունման համար նախատեսված փաստաթղթերի շարքում։

Հայաստանը պաշտպանում է նախարարական համաժողովի հաստատմանը ներկայացված բանաձեւերի եւ որոշումների նախագծերը։

Թերեւս այսքանով սահմանափակվեմ, քանի որ այս համաժողովի ընթացքում մի քանի անգամ ելույթներ եմ ունենալու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ