News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում աշխատանք պետք է կատարի, սակայն ճիշտ ուղու վրա է: Այս մասին GRECO գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն նշեց՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Կոռուպցիայի կանխումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը. Հայաստանի կողմից ԵԽ երկրների խմբի (GRECO) կոռուպցիայի դեմ պայքարի հրահանգների կատարումը» թեմայով համաժողովում: Համաժողովը ֆինանսավորում են ԵՄ-ն եւ ԵԽ-ն:

Ջանլուկա Էսպոզիտոն հիշեցրեց, որ կազմակերպության գնահատականը ներկայացվել է 2 տարի առաջ պատրաստված զեկույցում: Հիմա պրակտիկային օրենսդրության համապատասխանությունը որոշելու փուլն է: Այս համատեքստում գործադիր քարտուղարը նշեց, որ հրահանգները ներկայացվել են ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ կազմակերպության մյուս անդամներին: Գործընթացում ավելի կարեւոր է 2 կետ՝ կոռուպցիայի կանխարգելումը եւ օրենսդրության կիրառումը: «Երկրներն աստիճանաբար օրենսդրությունը համապատասխանեցնում են ԵԽ պահանջներին: Հայաստանը բացառություն չէ: Ճիշտ է, դեռեւս աշխատանք պիտի կատարվի, սակայն Հայաստանը ճիշտ ուղղություն է ընտրել»,- նշեց գործադիր քարտուղարը:

GRECO հայաստանյան պատվիրակության ղեկավար Արթուր Օսիկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է մոտ 14 տարի: Այս ընթացքում Հայաստանն անցել է  գնահատման 4 փուլ: Մի շարք զեկույցներ են ընդունվել, որոնք հրապարակված են կազմակերպության կայքում: Արթուր Օսիկյանը նաեւ ներկայացրեց քննարկված հարցերի եւ առաջարկված հրահանգների շրջանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Նոյկիրխը կարևորել են ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված ԵԽ համապարփակ փաթեթը
Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը՝ ուղղված...
Անահիտ Մանասյանը ԵԽ պաշտոնյային ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանվածների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները
Քննարկվել են նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները...
Եվրոպայի խորհուրդը 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծման համար
ԵԽ-ն կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը...
Ամենաշատ