News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շվեդ քաղաքական գործիչ Մարտին Ստրիդը ստիպված է եղել «Շվեդ դեմոկրատներ» կուսակցությունից հեռանալ մուսուլմաններին «այնքան էլ մարդ չեն» անվանելուց հետո: Այս մասին հայտնում է The Local-ը:

Ստրիդը Նորչյոպինգում անցկացվող ազգային համաժողովի մասնակիցներին  ասել է, որ գոյություն ունի «1-ից մինչեւ 100 սանդղակ»:

«Սանդղակի մի ծայրում դուք 100 տոկոսով մարդ եք, անհատականություն, դուք ամեն ինչ եք, որն այս հայեցակարգի մասն է համարվում: Մյուս ծայրում դուք 100 տոկոսով մուսուլման եք»,- նշել է նա:

Այնուհետեւ Ստրիդը շարունակել է՝ հայտարարելով, որ «բոլոր մուսուլմանները գտնվում են  այսպիսի սանդղակում ինչ-որ տեղ», եւ ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամները 100 տոկոսով մոտ են մուսուլմաններին:

«Եթե դուք նախկին մուսուլման եք, ապա բավականին հեռու եք գնացել, որպեսզի լիարժեքորեն մարդ գնահատվեք»,- ասել է նա:

Հաղորդվում է, որ ավելի ուշ Ստրիդն իր մեկնաբանությունների համար ներողություն է խնդրել, սակայն ստիպված էր կուսակցության շարքերը լքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ