News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավարությունն ավարտվեց. վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի դատավճիռը։

Սամվել Բաբայանը կրկին հիշեցնելով գործով ուշագրավ ցուցմունքները՝ պնդեց, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Նա շեշտեց, որ նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ այն հրթիռ չէ, հրթիռի մասնիկ է։ Եթե այն չէր կրակում, ինչի պիտի դրա դիմաց գումար վճարեր Սանասար Գաբրիելյանին, որը Հայաստան տեղափոխված «Իգլայի» նկարն իրեն է ցույց տվել։ «Ինչի համար եմ սա շեշտում, որովհետեւ հրթիռը ամբողջական է, երբ որ մեխանիզմը վրան է։ Հակառակ դեպքում այն կոչվում է խողովակ՝ տրուբա։  Ես բացատրում եմ, որ գրել եմ դրա մասին՝ դա մասնիկ է, եւ կարիք չի եղել էքսպերտի որոշումը բողոքարկել, քանի որ կա դատարան, եւ դա ես կանեմ դատարանում։  Ես գիտեմ իմ իրավունքները, ես հանցանք չեմ կատարել»,–հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը։

Սամվել Բաբայանը դատախազ Արամ Արամայանին մեղադրելով պատմությունը չիմանալու մեջ՝ մեկ անգամ եւս  հիշեցրեց իր ով լինելն ու ծավալած գործունեությունը Արցախյան ազատամարտի տարիներին։  Հիշեցնենք, որ դատախազն իր մեղադրանքում տարակուսանք էր հայտնել, որ պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը «Իգլան» չի տարբերում «տրուբայից»։

«Երբ իմ մասնագիտության կամ 9 տարվա ղեկավարության վրա ինչ-որ մարդ կասկածում է, ես փորձեմ բացատրել: Ես 92 թ. օգոստոսին եմ դարձել բանակի առաջին դեմքը: ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, իսկ Ղարաբաղի պաշտպանության նախարարն էլ Ջերմուկում բուժվում էր, ու նրան մինչ օրս հեռուստացույցով որպես հերոս են ներկայացնում: 22 400 հա տարածքից, 12 500 հա տարածքը վերադարձրել եմ ես։ Իմ ղեկավարած «օպերացիաների» ժամանակ 19 ինքնաթիռ է խփվել, 17 ուղղաթիռ, որից  10-ը էդ «իգլաներով»: Եթե դուք պետք է ինձ գնահատական տաք, թե ես ոնց եմ ծառայել էս երկրին, ուրեմն... էն ժամանակ շատ փոքր էիք տեղը չգիտեիք:

Ընդհանրապես ձերբակալման փուլից 2-3 ժամ ինձ հետ խոսել են քաղաքականությունից ու բացատրել են՝ ինչի համար են ինձ բռնել: Ես չեմ ուզում էս փուլում դրան անդրադնառնալ, բայց փաստերը կան, պաշտպանը ներկա է եղել էդ խոսակցությանը, չեմ ուզում քաղաքակացնել ու խորհուրդ եմ տալիս, Դուք էլ մի քաղաքականացրեք, որովհետեւ կարող եմ փաստեր բերել: Ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը»,–ասաց Սամվել Բաբայանը։

Ինչ վերաբերում է  փողերի լվացման մեղադրանքին, Սամվել բաբայանը հայտարարեց, որ կրիմինալ տարր պարունակող որեւէ քայլ չի կատարել. «Փողի մասով, նորից եմ կրկնում՝ ես կրիմինալ մասով քայլ չեմ արել։ Գումարը օրենքով ուղարկել են, ես ասել եմ ՝ ումից եմ գումարը ստացել, ով է ուղարկել առաջին րոպեից, որեւէ բան չեմ թաքցրել։ Երկրորդը՝ ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ փողի  հարցով գործը հարուցվել է 2016–ի սեպտեմբերին, ինձ հարցաքննել են 2017–ի ապրիլի 18–ին։ Ութ ամիս ես Հայաստանից չեմ փախել, առաջին րոպեից ասել են, որ դա Սամվել Բաբայանի փողն է ու մեկը ինձ չի հարցրել՝ որտեղից է, ինչ է, կամ տիրոջը կանչեին մի բան խոսեին։ Երբ որ հասկացել են, որ հրթիռի մասով իրենց դիրքերը թույլ են, էս մեկը քաշել բերել պոչից կապել են։ Սա ձեր խնդիրն է։ Շատ լավ գիտեմ՝ պատվերը որտեղից է գալիս, ականջներն էլ գիտեմ։ Ասում եմ՝ օրենքը կարելի է թեթեւ շրջանցել, բայց չի կարելի թքել վրան, թքել պետության վրա, եթե ուզում եք պետություն դառնաք։ Բաբայանը մի տարի ավել, մի տարի պակաս նստի, դուք դրանով հարց չեք լուծելու»,–եզրափակեց Սամվել Բաբայանը։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ  անօրինական ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի  զինահրթիռային համակարգ տեղափոխելու, ինչպես նաեւ  փողերի լվացման մեջ։  Մինչ դատավճիռը ամբաստանյալներին վերջին խոսքի հնարավարություն տրվեց։ Երկու դրվագով էլ ոչ մեկն իրեն մեղավոր չճանաչեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Ուզում եք խաղաղապահներին բերեք, հետո գաք, ասեք, որ նախկին իշխանություններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մենակով մեր անվտանգությունը...
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Սրբազանին և շարժման անդամներին երեխաները ողջունեցին փուչիկներով, մի շարք քաղաքացիներ  ժենգյալով հաց․․․
Նոր բան մտածեք. Մի քիչ դերակատար են փոխում, գնում են, ուրիշ դեմքով գալիս են. Ալեն Սիմոնյանը արտաքին հետք է տեսնում
Միակողմանի զիջում չկա, մենք սահման ենք գծում, միջազգային նորմերին…
Ամենաշատ