Եվրոպայում եւ Գերմանիայում ահաբեկչական վտանգի սպառնալիքը շարունակում է կայուն բարձր մնալ, սա վերաբերում է նաեւ խոշոր հանրային միջոցառումներին, ներառյալ Սուրբծննդյան տոնավաճառներին, հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերմանիայում նոյեմբերի 27-ին բացվում են Սուրբծննդյան տոնավաճառները:
«Եվրոպայում, ինչպես նաեւ Գերմանիայում ահաբեկչական վտանգի սպառնալիքը շարունակում է կայուն բարձր մնալ: Անցյալի փորձի հիման վրա մենք կարող ենք եզրակացնել, որ դա վերաբերում է նաեւ հանրային միջոցառումներին, ներառյալ Սուրբծննդյան տոնավաճառներին»,- ասել է Դիմրոթը ճեպազրույցի ժամանակ: Նա հավելել է, որ անվտանգության դաշնային մարմինները «տեղեկությունների փոխանակություն են կատարում» տարածաշրջանային գերատեսչությունների հետ, որոնք պետք է միջոցառումներ ձեռնարկեն անվտանգության ոլորտում մշտապես թարմացող իրավիճակին հակազդելու համար: