News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իսրայելական Aeronautics ընկերության ներդրողները 115 մլն դոլարի դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ։

Հայցը ներկայացվել է Թել Ավիվի դատարանում, հայտնում է CTech կայքը։ հայցում ներառված է Կնեսետի անդամ Թամարա Զանդբերդի նամակը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին, որում նա կոչ է անում հետ կանչել Aeronautics ընկերության լիցենզիան Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով։ Զանդբերգը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ քննադատելով սպառազինությունների եւ ռազմական տեխնոլոգիաների  արտահանման Իսրայելի քաղաքականությունը։ «Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարարողը՝ անտեսելով այդ երկրին զենք մատակարարելու էմբարգոն»,– ասել է Զանդբերգը՝ հավելելով, որ Իսրայելը Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ է զարգացնում Իրանի դեմ «սառը պատերազմի» շրջանակում։ Եվ դրա հաշվին Ադրբեջանը դարձել է Իսրայելի խոշորագույն նավթի մատակարարը»,– գրել է նա նամակում։  Վկայակոչելով որոշ հաղորդումներ՝ նա հավելել է, որ Իսրայելը Ադրբեջանին տեղեկություն, զենք եւ ռազմական տեխնիկա է մատակարարել»։

Հիշեցնենք, որ օգոստոսին Aeronautics ընկերությանը զրկել էին «կարեւոր հաճախորդին» Orbiter 1K անօդաչու սարք վաճառելու արտոնագրից։

Times of Israel–ը հայտնում էր, որ իսրայելցի զինվորականները չեն հայտնում հաճախորդների անունները, սակայն հայտարարությունից կարելի էր հասկանալ, որ խոսքը Ադրբեջանի  մասին է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան
Ալիեւի հայտարարությունների հետեւում հստակ երեւում են տանկերն ու թնդանոթները...
Կա՛մ հակամարտությունը կլուծվի ՀՀ, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ չի լուծվի. Ռուբինյան
Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքորոշումներով և հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը...
Չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կգնա ղարաբաղյան հիմնահարցի անբարենպաստ լուծման․ «Լուսավոր Հայաստան»
Հայաստանում Ղարաբաղի հարցը քաղաքական առումով մշտապես եղել է քննարկումների եւ մանիպուլյացիաների թեմա․․․
Առաջին անգամ ՀԱԷԿ-ին ուղղված սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կառույցից, այլ պետության անունից. Պապիկյանը՝ ԱԵՄԳ-ում
Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԱԷՄ գործակալության Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանում...
«Գոլոս Արմենի»․ Ադրբեջանը սկսել է զանգվածային տեղեկատվական հարձակում
Բանակցությունների սպասվող հերթական ռաունդին Բաքուն մոտենում է սովորական մարտավարությամբ․․․
Միջազգային հանրությունը կարծես առանձնապես դեմ չէ պատերազմին. Աղասի Ենոքյան
Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. որ ավելի վատ է...