News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությանը, որի կազմում են նաեւ Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներ:

Ողջունելով հյուրերին եւ ընդգծելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը իրավամբ բնութագրվում է որպես ռազմավարական եւ դաշնակցային՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկկողմ հարաբերություններն առանձնանում են մշտական ակտիվ քաղաքական երկխոսությամբ, արտաքին քաղաքական կոորդինացման բարձր մակարդակով, արդյունավետ աշխատանքով միջազգային հարթակներում, շատ լավ համագործակցությամբ տնտեսության, ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաեւ հումանիտար ոլորտներում:

Հարաբերությունների նման բարձր մակարդակը, Նախագահի խոսքով, երկու բարեկամ երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի տարում, եւ այդ հարաբերությունների հիմքում ընկած է ոչ միայն գործադիր, այլ նաեւ օրենսդիր մարմինների մակարդակով սերտ համագործակցությունը: Նախագահ Սարգսյանը մեծապես կարեւորել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պայմաններում միջխորհրդարանական համագործակցության նշանակությունը:

Նախագահը հայ-ռուսական բազմակողմ գործընկերության կարեւոր բաղկացուցիչ է համարել նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջեւ սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջկուսակցական կապերը զգալի ներդրում են ունենում միջպետական եւ միջխորհրդարանական շփումների, երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Նրանք գոհունակությամբ են խոսել նաեւ ՀՀԿ եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների միջեւ զարգացող համագործակցության մասին:

Պատվիրակությունը գլխավորող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ Հայաստանում իրականացվող բավականին իմաստուն եւ կշռադատված քաղաքականությունն այսօր թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը, որն ունի Հանրապետությունը:

Նա ընդգծել է, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների եւ համագործակցության զարգացման «եւ՛, եւ՛»-ի, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական եւ իշխող քաղաքական ուժի մոտեցումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ