News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մարդկային երեւակայությունը սահման չունի, ռուսաստանյան քարոզչությունը՝ նույնպես: Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետեւանքով մենք, ըստ այդ քարոզչության, կփակենք Մատենադարանը, կհրաժարվենք խաչքարերից եւ կարտոնենք նույնասեռական ամուսնությունները:

Լավ է՝ չեն ասում, որ ամեն առավոտ պարտադրված կլինենք խմել նորածինների արյունը: Այս եւ խանդի այլ տեսարաններն ու մեր հասցեին թունոտ մեկնաբանությունները Ռուսաստանի ամենեւին ոչ անկախ լրատվամիջոցների կողմից առավել զարմանալի են այսօր, երբ պաշտոնական Կրեմլն ասում է, որ այդ համաձայնագրում ոչ մի խնդիր չի տեսնում:

Քարոզիչները կա՛մ համապատասխան ցուցում առայժմ չեն ստացել, կամ էլ «վերեւներից» մի բան պաշտոնապես են ասում, մեկ այլ բան՝ «տակից բզում»:

Բայց դառնանք էությանը: Նման քարոզիչներից մեկը հայտարարել է, որ եվրոպական կողմնորոշում ունեցող հայերն իր երկրի թշնամիներն են: Շատ լավ, իսկ եթե ռուսները նման կողմնորոշում ունեն, նրանք նույնպե՞ս Ռուսաստանի թշնամիներն են: Վստահ եմ, որ հիմա այդ երկրում կան տասնյակ, գուցե հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այդ «թշնամական» դիրքորոշումն ունեն: Եվ այդպես է ոչ միայն այսօր:

Եվրոպական արժեքներին են ձգտել Ռուսաստանի ղեկավարներից շատերը՝ սկսած Պետրոս Առաջինից, 19-րդ դարում ռուս մտավորականները, արվեստագետները, գրողները, ազնվականները տարվա մի քանի ամիսն անցկացնում էին Եվրոպայում, այսօրվա վերնախավի ներկայացուցիչների զավակների մեծ մասը կրթությունը ստանում է Արեւմուտքում, իսկ գործարարներից շատերի բիզնես կապերը դարձյալ այնտեղ են:

Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Եվրոպան Ռուսաստանի համար թշնամի դարձավ: Մյուս կողմից էլ՝ եվրոպացի որոշ գործիչներ (օրինակ՝ Բրյուսելի գագաթնաժողովում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը) դիմում են չափից դուրս կարծր ճնշման՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ այնքան խելամիտ հաշվարկների, որքան հուզական պոռթկումների հիման վրա:

Ռուսաստանը երբեք չի դառնա Խորհրդային Միություն, եւ շուկայական հարաբերությունների, համացանցի, երկաթյա վարագույրի բացակայության պայմաններում այն ջանքերը, որոնք Արեւմուտքը գործադրում է Ռուսաստանին «զսպելու» համար, ինձ թվում է, չեն համապատասխանում իրավիճակին:

Ոչ ադեկվատ ռուսաստանյան քարոզչությանը, որի «նմուշները» բերեցի հոդվածի սկզբում, հաճախ հակադրվում են նույնքան անհեթեթ «հակառուսական» դրսեւորումները, երբ ամեն թփի տակ փնտրում են Պուտինի դավադրությունը: Բոլոր ճամբարների պարանոյիկները նույնն են:

Լավ կլիներ, իհարկե, որ այս հակասությունները հարթվեին: Բայց բոլոր դեպքերում ո՛չ եվրոպացիները, ո՛չ ռուսները մեր թշնամիները չեն: Մենք էլ` Հայաստանի քաղաքացիներս, որքան էլ տարբեր ձեւով մտածենք, ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների թշնամիները չենք: Ցանկալի է, որ ոչ մի կողմից մեզ «չքաշքշեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Եվրամիության թեկնածուի կարգավիճակի շնորհումը չպետք է Վրաստանի համար շպրտված ոսկոր դառնա. նախագահ
Այս կարգավիճակին պետք է հաջորդի եվրոպական աջակցությունը...
Իշխող կուսակցությունը Վրաստանի նախագահին մեղադրում է Գերմանիա մեկնելու պատճառով Սահմանադրությունը խախտելու մեջ
Բացի այդ, Վրաստանի նախագահին մերժել են պաշտոնական այցեր կատարել Բուլղարիա...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարագացնի եվրաինտեգրման բանակցային գործընթացը
ԵՄ-ում դրական մթնոլորտ է մեր եվրաինտեգրման գործընթացի աշխուժացման վերաբերյալ․․․
Ամենաշատ