News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նիստին ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը «Դեդը» հայտարարությամբ հանդես եկավ` դատարանին արդարադատության կոչ անելով:

Նա նշեց, որ ՔԿՀ-ից իրեն դատարան են տեղափոխում շղթայված, այդ մասին տեղեկացրել է դատարանին, սակայն, մինչ այսօր այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:

«Ես առաջին նիստում հայտարարեցի ձեզ այն մասին, որ ինձ շղթայված են դատարան տեղափոխում, ինչը ոտնահարում է կալանավորի իրավունքը: Եվ դուք խոստացաք անդրադառնալ ընթացքում, սակայն, մինչ օրս լռել եք եւ ձեր լռությամբ մերժել, որն արհամարհանք է դատարանի կողմից իմ անձի նկատմամբ»,- հայտարարեց Դեդը, ապա հավելեց. «Դատարանը մինչեւ հիմա «ամբաստանյալով» է ինձ դիմում, ինչը չի համապատասխանում իմ քաղաքական բռնավոր լինելու կարգավիճակին: Իսկ եթե մենք մեզ թույլ տանք եւ դատարանին դիմենք նույն կերպ, իրերը կոչենք իրենց անունով, օրինակ՝ «խռբշ» կամ «Ցռան վերգո», հետեւաբար կկարծեք՝ խելագար ենք կամ տգետ: Այդ դեպքում ինչպե՞ս դիմենք ձեզ, ձեր եռյակին, այն դեպքում, երբ խոշտանգում եւ բռնանում եք մի ամբողջ ժողովրդի՝ հատկապես Մարտի 1-ի եւ ապրիլյան պատերազմից հետո: Ահաբեկիչներ, ազգի դավաճաններ թե՞ ղզլբաշներ... Ուշադիր հետեւելով այս դատավարության ամբողջ գոծընթացին եւ նրա շուրջ ծավալված գործունեությանը՝ հասկացա, որ սրանք խորհրդային պետության մնացորդներն են եւ մեզ դատում են խորհրդային օրենքներով՝ առաջնորդվելով կեղծ հումանիզմի գաղափարներով: Եվ ինչպես բանաստեղծն է ասել՝ այդ զարհուրելի եռյակը մեկը մյուսին լրացնելով դավեր են նյութում մեր նկատմամբ՝ ազգի եւ նրա պայծառ ապագայի նկատմամբ: Եվ այսպես մղկտում էր մրրկահույզ բանաստեղծը; Ամենազարհուրելին այն է, որ մարդու հոգու քուրայում ձուլված խոսքը, որ այնքան բարձր է հնչել այս օրերում, դրան արժեք տվող չկա: Զարհուրելի է այն դատարանը, որը քցում-բռնում, ոնց ուզում մրոտում է: Արեք, մեկա մենք մերն արել ենք արդեն»,- հայտարերեց Դեդը: 

 Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ