News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարող ես ունենալ ամենաարդար դատարան, սակայն եթե հանրային ընկալումն այդպիսին չլինի, ապա դա կարժեզրկվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքները ներկայացնելիս նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, եթե մարդիկ չգիտեն քո կողմից կիրառվող գործիքի մասին, նրանք կարող են ենթադրել, որ նման գործիք չկա, այնտեղ գործում են այլ մեխանիզմներ եւ այլն. «Շատ կարեւոր է հանրությանը մասնակից դարձնել ցանկացած ծրագրի: Այդ դեպքում հանրային ընկալումները ակնհայտորեն կփոխվեն: Եթե ենթադրենք, մարդկանց 65 տոկոսը համարում է, որ ինչ-որ բան բացասական է, դա չի նշանակում, որ դա բացասական է, դա նշանակում է, որ կա բացասական ընկալում, որը փոխելու համար ջանք է պահանջվելու: Եթե ընկալման հիմքն օբյեկտիվ է, պետք է այդ հիմքը վերացնել, իսկ եթե սուբյեկտիվ ընկալում է, այդ ուղղությամբ եւս պետք է աշխատել»,-ասաց նախարարը:

Հարցին, թե իրեն չի՞ անհանգստացնում, որ հանրային ընկալման մեջ դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը 50 տոկոսից բարձր է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Թվերը, որոնք այստեղ տեսնում ենք, կատաստրոֆիկ չեն: Իհարկե մտահոգիչ են: Հանրային ընկալումը որոշ դեպքերում բացասական է եւ այն պետք է վերացնել: Դրա համար էլ մշակում ենք 5-ամյա ռազմավարություն, փորձելով խնդիրներ լուծել»:

Նշենք, որ ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում 2016-ից իրականացվում է «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը: Այսօր ներկայացված մոնիտորինգի արդյունքներով փորձագիտական խումբը եկել է եզրակացության, որ դատական հայցերի թիվը անհամարժեք է դատավորների քանակին, նման ծանրաբեռնվածության դեպքում անհնար է արդարադատության բարձր որակ ապահովել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ