News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական հարաբերություններն իրապես դաշնակցային բնույթ են կրում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում նոյեմբերի 27-ին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում:

«Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով եւ կրում են իրապես դաշնակցային բնույթ»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Մակարովին Սանկտ Պետերբուրգում ականավոր հայորդի Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար՝ նշելով, որ սա եւս մեկ առիթ է ընդգծելու հայության նշանակալի եւ ծանրակշիռ ներդրումը Ռուսաստանի եւ մասնավորապես Սանկտ Պետերբուրգի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Վյաչեսլավ Մակարովին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի եւ Հայ-ռուսական դաշնակցային պայմանագրի 20-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է դեկտեմբերին այցելել Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ