News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:

Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման եւ զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռեւս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հանցավորության դեմ պայքարում իրավապահ այլ մարմինների ու դատավարական գործառույթներ ունեցող մյուս կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաեւ իրականացված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին:

Հանրապետության նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է ծառայության կազմավորման հոբելյանի առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք եւ բարի ծառայություն:

Իր ելույթում ՀՀ նախագահը, Ծառայության անցած ուղուն անդրադառնալուց բացի, խոսել է նաեւ սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգին անցնելու ճանապարհին ծառայության առջեւ դրվող նոր խնդիրների եւ մի շարք ուղղություններով անելիքների մասին՝ ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր, եւ սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում ծառայությունը հատուկ առաքելություն ունի:

Հոբելյանի կապակցությամբ հրավիրված նիստում նախագահ Սերժ Սարգսյանն իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պետական պարգեւով խրախուսել է ծառայության աշխատակիցներից մեկին, նշելով, որ կառույցում կան բազմաթիվ այլ արժանիներ, ովքեր նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց աշխատանքը, եւ նրանց վաստակը եւս ժամանակի ընթացքում ըստ արժանվույն կգնահատվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ