News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը երկու երկրների ձեռներեցների եւ տնտեսական ոլորտի պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպել է Հայ-իրանական գործարար համաժողով։ Հարեւան երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համաժողովին մասնակցել են շուրջ 150 գործարարներ։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրանցի ձեռներեցներին ներկայացվել են Հայաստանի գործարար հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիները, հարկային կարգավորումները, արտոնյալ առեւտրային ռեժիմները։

«Կարծում եմ, այս համաժողովը նախորդների նման նույնպես միտված կլինի նոր գործարար կապերի ստեղծմանը եւ ավելի շատ՝ արդյունքներին»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։ 

«Առայժմ չենք կարողացել մուտք գործել ԵՏՄ, այդ պատճառով անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել աշխարհաքաղաքական իրավիճակը եւ մեր հարաբերությունների ամբողջ ներուժը»,- նշել է Իրան-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանիանը։

«Հայաստանի զարգացման հիմնադրամն աջակցության եւ հետսպասարկման արդյունավետ գործիքներ ունի, որոնք ուղղված են արտահանմանը եւ ներդրումներին։ Իսկ մեր երկրում իրանցի ձեռներեցների համար գործարարությամբ զբաղվելը շահավետ կլինի նաեւ 23 տոկոսով ավելի մատչելի, բայց ավելի որակյալ աշխատուժի ու ֆինանսական կայունության շնորհիվ»,- նշել է ՀԶՀ Միջազգային հարաբերությունների թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Համաժողովի մասնակիցներին ողջունել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Համաժողովի երկրորդ հատվածում ՀԶՀ աջակցությամբ, երկու երկրներից շուրջ 150 գործարարներ դեմ առ դեմ հանդիպել ու քննարկել են համատեղ նախագծեր։ B2B-ներին ավելի քան 50 իրանցի, 80 հայաստանցի եւ մեր երկրում գործունեություն ծավալող 20 իրանցի գործարարներ դիտարկել են սննդարդյունաբերության, ինժեներատեխնիկական ծառայությունների, թեթեւ արդյունաբերության, առեւտրի ոլորտներին առնչվող ծրագրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Ամենաշատ