News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում է, որ Իրանի եւ մի շարք երկրների հարաբերությունները հիմա ավելի լավ են, քան անցյալում: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը: «Մենք շատ լավ հարաբերություններ ենք սկսել ԵՄ-ի հետ: Ռուսաստանի եւ մեր հարեւանների մեծ մասի հետ հարաբերություններն ավելի լավ են, քան նախկինում»,- ասել է Ռոհանին:

«Այսօր մեր հարաբերությունները բարելավվել են Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի եւ Կատարի հետ»,- հայտարարել է Իրանի նախագահը՝ նշելով, որ Իրանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել տարածաշրջանի երկրների հետ:

Ռոհանիի խոսքով՝ Իրանի մոտ բարդություններ կարող են առաջանալ «մեկ-երկու երկրների հետ», այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի: «Սաուդյան Արաբիան Իրանի հետ լարվածություն է փնտրում, որպեսզի թաքցնի տարածաշրջանում կրած պարտությունները, ինչպես նաեւ ներքին խնդիրները»,- կարծում է Ռոհանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ