News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել։ 

2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 01։05-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ պարանոցի հատվածում կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Սիրադեղյանի դիակը եւ նույն քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Արմեն Մակոյանը՝ որովայնի շրջանում ծակած՝ թափանցող վերքով։

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ալավերդու 30-ամյա բնակիչն սպանվել, իսկ 26-ամյա Ա.Մակոյանը ծանր մարմնական վնասվածք է ստացել նույն միջադեպի ժամանակ։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ, մշակվել քննչական պլան, եւ իրականացվել մեծածավալ քննչական, պերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով եւս Ալավերդի քաղաքի բնակիչ է, ծնված 1989 թ.։ Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ