News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Երեւանում կտեղադրվի Օֆելյա Համբարձումյանի եւ Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Նման որոշում կյացրեց այսօր` նոյեմբերի 29-ին, Երեւանի ավագանին: Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն անդրադառնալով հուշատախտակի տեղադրմանը, նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրակարգի այս հարցին:

«Այս հուշատախտակի տեղադրումը Թամանյան 6 հասցեում ունի մշակութային նշանակություն: Այդ հուշատախտակի առջեւ մեր սերունդը կսթափվի այսօր հնչող կլկլոցներից, իրենց աստղ հռչակած աստղիկներն էլ այդ հուշատախտակի առջեւ կսթափվեն»,-ասաց նա:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ նշեց, որ անհասկանալի է, թե ինչու է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հուշատախտակ տեղադրվել Երեւանում. «Ինչ կապ ունի նա հայ մեծերի հետ»:

Նա առաջարկեց Երեւանում տեղադրել նաեւ Քիմ Քարդաշյանի անվան հուշատախտակ: «Ներառեք նաեւ Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը, նա նույնպես շատ մեծ բան է արել հայ ժողովրդի համար, կարծում եմ` Քիմ Քարդաշյանի եւ Անդրանիկ Մարգարյանի հետեւորդների քանակն անհամեմատ շատ է»:

Տպել
Ամենաշատ