News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, եւ ընդգծել, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում ուրախ է արձանագրել երկու դաշնակից, բարեկամ երկրների դատախազությունների միջեւ հարաբերությունների մակարդակի բարձրացման միտումները:

Արթուր Դավթյանը շեշտել է երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության խորացումն առավել ծրագրահեն դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին նկատի ունենալով հատկապես ԵՏՄ շրջանակներում մարդկանց եւ էլեկտրոնային ծառայությունների ազատ տեղաշարժի աճող ծավալներն ու այդ համատեքստում քննությունից եւ արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերելու, կիբերհանցագործությունների, ահաբեկչության դեմ պայքարում ներդրվող համատեղ ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը:

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան բարձր է գնահատել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործունեությունն  առավել նպատակային դարձնելու ՀՀ դատախազության ջանքերը: Նա նշել է, որ հաստատված իրավապայմանագրային բազան, ինչպես նաեւ երկու երկրների դատախազությունների միջեւ հաստատված երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությունն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել երկու երկրներում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, իրավական փոխօգնության, ինչպես նաեւ միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար:

Գլխավոր դատախազները քննարկել են նաեւ իրավական փոխօգնության եւ դատաիրավական ոլորտում գործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանն իր ռուս գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը եւ Յուրի Չայկան ստորագրել են ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ 2018-2020թթ. համագործակցության ծրագիրը, որով մասնավորապես նախատեսվում են համատեղ աշխատանքներ ԵԱՏՄ տարածքում հանցավորության դեմ պայքարի եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման ուղղությամբ: Արթուր Դավթյանն իր խոսքում նշել է, որ երկու երկրների դատախազությունների միջեւ 2006թ.-ից առ այսօր ստորագրվող համագործակցության՝ թվով 5-րդ ծրագրով նախատեսված միջոցառումները կարեւոր նշանակություն ունեն կողմերի միջեւ հետագա իրավական համագործակցության խորացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Ամենաշատ