ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը այսօր՝ նոյեմբերի 29-ին, Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին: