News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 29-ին, վերջապես սկսվեց «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունը:

«Սասնա Ծռերի» անդամների գործը դատարան էր ուղարկվել դեռեւս ամիսներ առաջ, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանին չէր հաջողվում նիստեր անցկացնել: Որոշում կայացվեց գործը կիսել 3 մասի, եւ առանձնացված մասով նախագահող Մեսրոպ Մակյանը, շատ կարճ ժամանակահատվածում անցկացնել նախապատրաստական փուլը, այսօր հայտարարեց դատաքննությունը սկսելու մասին:

Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը սկսեց հրապարակել մեղադրանքների եզրափակիչ մասը: Նշենք, որ այս մասով որպես ամբաստանյալներ են անցնում Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանն ու Մխիթար Ավետիսյանը:

Նշենք, որ մինչ մեղադրողն ընթերցում էր մեղադրանքների եզրափակիչ մասը, Արայիկ Խանդոյանը պարբերաբար նրան հորդորում էր իրեն ամբաստանյալ, կալանավոր կամ մեղադրյալ չասել, ապա որոշեց հեռանալ նիստերի դահլիճից: Դատավոր Մեսրոպ Մակյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալի նկատմամբ՝ հեռացնելով դահլիճից 3 ժամով:

Դատական նիստը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ