News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում բանկերի կոնսոլիդացիան անհրաժեշտություն է, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տնտեսության մեջ անցանկալի ցնցումներից, ու ապահովել դանդաղ, սակայն կայուն տնտեսական աճ: Այս մասին տոկոսադրույքների փոփոխման միտումների թեմայով Ամերիաբանկի Facebook-ի էջում օնլայն հարցազրույցի ժամանակ կարծիք հայտնեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Ըստ նրա, բանկերի կոնսոլիդացիայի արդյունքում հնարավոր կլինի մեծ շրջանառություն և եկամտաբերություն ապահովել, արդյունքում ունենալ անհրաժեշտ շահույթ, ինչը հնարավորություն կստեղծի աշխատել նույնիսկ ներկայիս ցածր տոկոսադրույքներով: Իսկ տոկոսադրույքները բանկերի համար ներկայումս ակնհայտորեն ցածր են:

Բարսեղյանի խոսքով՝ 2015 թվականից LIBOR-ի տոկոսադրույքը 0.5-ից հասել է 0.61-ի, ԱՄՆ ֆեդռեզերվի տոկոսադրույքը 2016-ից՝ 0.5-ից հասել է 1.25-ի, մինչդեռ այդ ընթացքում Հայաստանում ԿԲ-ն նվազեցրել է տոկոսադրույքները: Տոկոսադրույքների նվազեցման մեկ այլ պատճառ էլ հանդիսացել է ԿԲ-ի կողմից բանկերի նվազագույն կապիտալի շեմի բարձրացման պահանջը, ինչը ընդհանուր առմամբ դրական է ազդել բանկային համակարգի վրա, սակայն ունեցել բացասական կողմեր ևս: «ԿԲ-ի կապիտալի նվազագույն պահանջի բարձրացումը դրական էր, և փորձը ցույց տվեց, որ դա նաև կապիտալի որոշակի ներհոսք ապահովեց երկիր: Բայց սրա հետևանքով նաև տոկոսադրույքները նվազեցին: Հետևաբար ավելի լավ կլիներ, որ կապիտալի համալրման պահանջը երկար ժամկետներ ունենար, որպեսզի բանկերը համալրված կապիտալը տնտեսության մեջ տեղաբաշխման հնարավորություն ունենաին, դրա արդյունքում տոկոսադրույքները ավելի դանդաղ կնվազեին, ու կայուն զարգացման տրամաբանության մեջ կտեղավորվեր»,-ասաց նա:

Ըստ Բարսեղյանի՝ բանկային կապիտալի միջին շահութաբերությունն այսօր կազմում է մոտ 6-7 տոկոս, իսկ դրամային ավանդի տոկոսադրույքը միջինում կազմում է 8-9 տոկոս: Սա նվազեցնում է բիզնես գործունեության գրավչությունը: «Բանկերի շահութաբերությունը ակնհայտորեն նվազել է: Վարկերի տոկոսարույքներն ավելի արագ են նվազել, քան ավանդների տոկոսադրույքները: Որպեսզի բանկային համակարգը կարողանա ապահովել նվազագույն  շահութաբերություն պետք է կամ բանկային կոնսոլիդացիա տեղի ունենա, կամ տոկոսադրույքները ճշգրտվեն դեպի վերև»,-նշեց նա:

Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենը առանձնացրեց 4 հիմնական գործոններ, որոնք էական նշանակություն կունենան տոկոսադրույքների փոփոխության վրա:

Դրանցից առաջինը տնտեսական աճն է ու գործարար ակտիվությունը: Բանկերը ևս սպասում են ակտիվության, քանի որ այն կնպաստի վարկավորման պահանջարկի ակտիվացմանը: Մյուս հանգամանքը ԿԲ-ի մեղմ դրամավարկային քաղաքականության շարունակումն է:

Կարևոր հանգամանքներից է նաև բանկերի կոնսոլիդացիան, իսկ վերջին գործոնը՝ միջազգային ֆինանսական շուկայի միտումներին հետևելու, և դրանցով առաջնորդվելու անհրաժեշտությունն է:

Բարսեղյանի խոսքով, բանկերը այս գործոնները հաշվի առնելու դեպքում ակնկալում են երկարաժամկետ դանդաղ, բայց կայուն աճի ապահովում, ինչը հնարավորություն կտա խուսափել հետագա տնտեսական քաղաքականության կտրուկ փոփոխություններից, որոնք հանգեցնում են տնտեսական ցնցումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ