News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


NEWS.am-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել այն երիտասարդների հետ, ովքեր իրենց աշխատասիրության, համարձակության, սովորելու նկատմամբ սիրով, կամքի ուժի դրսևորմամբ փորձում են կյանքի կոչել իրենց նպատակները: 23-ամյա Վիկտորիա Գրիգորյանը երկու մասնագիտություն ունի, շուկայագետ է և տնտեսագետ: Այժմ MBG Hospitality ընկերության բրենդ մենեջերն է: Վիկտորիան, սակայն, որոշել է իրականացնել երազանքը՝ դառնալ անիմատոր: Ծրագրում է Հայաստանում բացել անիմացիոն ստուդիա: Այդ նպատակով ընդունվել է Թուրինի համալսարան, ու այժմ հանգանակություն է սկսել ուսման վարձի մի մասը հավաքելու համար այստեղ:

Ներկայացնում ենք Վիկտորիայի հետ հարցազրույցը, որտեղ նա խոսում է մասնագիտության իր ընտրության մասին: Ասում է, որ յուրաքանչյուր մարդ ունի տաղանդ, պարզապես այն հայտնգործելու ու հղկելու համար աշխատասիրություն է անհրաժեշտ: Երազանքներին հասնելու համար գործել է պետք, որպեսզի հետագայում յուրաքանչյուր ոք ունենա պատասխան իր համար, թե արդյոք երազանքն իրականացնելու համար արե՞լ է հնարավորը: «Կարևորը իսկապես ցանկություն ունենալն է, այդ դեպքում մարդ կձգտի այն իրականացնել»,-ասում է Վիկտորիան:

Նախորդ հրապարակումը Անուշ Ներսիսյանի մասին էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ