News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի վիճահարույց նախագծի աջակցման մասին է խոսել: Սանկտ-Պետերբուրգում նոյեմբերի 29-ին՝ 10-րդ գերմանա-ռուսական ապրանքային համաժողովին, Գաբրիելը քննադատել է Եվրահանձնաժողովի որոշումը՝ Եվրամիության երրորդ էներգոփաթեթի գործողությունը հետին թվով նախագծի վրա տարածելու համար, հաղորդում է DW-ն:

 «Ես դա համարում եմ սկզբունքային հարց», - ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը: «Գազպրոմին» եւ նրա գործընկերներին, ինչպես նաեւ այս խոշոր էներգետիկ նախագծի այլ ներդրողներին իրավական երաշխիքներ են անհրաժեշտ, ասել է նա:

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) 2017 թվականի նոյեմբերի 8-ին Եվրոպական խորհրդարանին եւ ԵՄ Խորհրդին առաջարկեց փոփոխություններ մտցնել Երրորդ էներգետիկ փաթեթում նրա գործողությունները երրորդ երկրներից ԵՄ եկող գազատար խողովակաշարերի վրա տարածելու համար:

«Հյուսիսային հոսք-2» գազամուղը  նախտեսվում է Բալթիկ ծովի հատակով անցկացնել` արդեն գոյություն ունեցող «Հյուսիսային հոսք» գազամուղին զուգահեռ: Ծրագրի ֆինանսավորմանը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 9,5 միլիարդ եվրո, մասնակցում են նաեւ արեւմտյան ընկերություններ`գերմանական Wintershall եւ Uniper-ը, հոլանդա-բրիտանական Royal Dutch Shell-ը, ավստրիական OMV-ը, ֆրանսիական Engie- ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ