News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրանա-թուրքկան միլիարդատեր Ռեզա Զարաբը Նյու Յորքի դատարանում սկսել է ցուցմունք տալ: AP տվյալներով՝ Զարաբը թարգմանչի օգնությմաբ թուրքերենով ցուցմունք է տվել:

Նա խոստովանել է, որ ԱՄՆ իշխանությունների հետ սկսել է համագործակցել այն բանից հետո, երբ իր փաստաբանները չեն կարողացել բանտարկյալների փոխանակման պայմաններով իրեն ազատել:

Զարաբը խոսոտովանել է, որ օգնել է Իրանին շրջանցել ԱՄՆ պատաժամիջոցները: Նա նաեւ նշել է, որ թուրք բանկիր Մեհմոտ Հական Աթիլան դավադրության մասնակիցներից է եղել: Նրա խոսքով՝ իր դեմ ներկայացված 7 մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել, այդ թվում դավադրության, ԱՄՆ պատժամիջոցների խախտման, բանկային խարդախության, փողերի լվացման եւ բանտի պահապանին ալկոհոլի եւ բջջային հեռախոսի օգտագործման համար կաշառք տալու մեջ:

Նա հաստատել է, որ այս տարվա սկզբին նա փաստաբաններ է վարձել բանտարկյալների փոխանակումը կազմակերպելու համար, ասելով, որ դա արել է «օրենքի սահմաններում»:

Նրա փաստաբանների թվում են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին եւ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Մայքլ Մուքասին: Մեղադրական կողմի հարցին՝ արդյոք բանակցությունները հաջող էին անցել, ներառյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը, Զարաբը բացասական է պատասխանել:

Զարաբը նաեւ հայտարարել է, որ ի սկզբանե ստել է ԱՄՆ իշխանություններին: Նրա խոսքով՝ կալանավորումից  եւ մեղադրանքներ ներկայացնելուց հետո, նա ցնցված էր եւ չէր կարողանում ճիշտ պատասխաններ տալ, քանի որ վախենում էր:

Հիշեցնենք, որ թուրք-իրանական միլիարդատեր Ռեզա Զարաբը ԱՄՆ-ում անցյալ տարվա մարտին կալանավորվել էր: Նա մեղադրվում է անօրինական ֆինանսական գործարքներ կազմակերպելու մեջ, որոնք թույլ են տվել Իրանին 2010-2015 թվականներին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները: Մեղադրանքը ներկայացվեց այս տարվա սեպտեմբերին: Զարաբից բացի,  այն նաեւ ներկայացվեց նախկին նախարար Չագլայանին, պետական ​​բանկի նախկին ղեկավար Ասլանին եւ երկու թուրք քաղաքացիական ծառայողների:

Զարաբի կալանավորումից մեկ տարի անց՝ 2017-ի մարտին, թուրք ազդեցիկ բանկիր եւ Turkiye Halk Bankasi AS-ի ղեկավարի տեղակալ Մեհմետ Հական Աթիլան այդ սխեմայի հետ կապված Զարաբի հետ դավադրություն կազմակերպելու  մեղադրանքով ձերբակալվեց:

Անկարան բազմիցս պահանջել է Զարաբին արտահանձնել, որը սերտ, այդ թվում ֆիանասական կապեր ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջինս վախենում է, որ Զարաբը ամերիկացի քննիչներին կարող է հայտնել տեղեկություններ, որոնք իրեն խոցելի կդարձնեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ