News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական լրատվադաշտը, որն իհարկե ամբողջությամբ գտնվում է իշխանամերձ կապիտալի ենթակայության ներքո կամ պարզապես պետական սեփականություն է, շարունակում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրին անդրադարձերի ալիքը, որի ընթացքում Հայաստանի գլխին թերեւս առանց չափազանցության լցվում է ուղղակի լուտանք: «Զվեզդա»-ին, հետո նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ ստորագրությանը զուգահեռ «Առաջին ալիք»-ին, միացել է նաեւ ՆՏՎ հեռուստաընկերությունը, որը «Գազպրոմ»-ի սեփականությունն է: Այդ հեռուստաընկերությունը հաղորդում է նվիրել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որի ընթացքում հնչել են Հայաստանի հասցեին վիրավորական, արհամարհական, նաեւ զրպարտիչ բազմաթիվ արտահայտություններ:

Հետաքրքիր է, որ «Զվեզդա»-ի հայտնի, աղմկահարույց անդրադարձից հետո Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, սկսեց հպարտությամբ թափահարել մի նամակ, որն իբր՝ «Զվեզդա»-ի տնօրինությունը ներողության տեքստով հղել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանին: Եվ այդ նամակը ՀՀԿ-ն ներկայացնում էր գրեթե ճակատամարտ շահածի հպարտությամբ:

Բայց այդ կիսանամակից հետո ռուսական հեռուստադաշտում Հայաստանի գլխին շարունակում են լցվել ամբողջական լուտանքները: Ի՞նչ նամակ է ցույց տալու ՀՀԿ-ն այս անգամ, որպես իշխող քաղաքական ուժ, որին թերեւս պետք է որ հուզի Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներով Հայաստանի հանդեպ այդօրինակ արտահայտությունները:

Որովհետեւ, եթե դրանց հեղինակները անգամ պաշտոնյաներ չեն, այլ այսպես ասած փորձագետներ, որոնք ակնհայտորեն սնվում են ադրբեջանական կերակրատաշտից, միեւնույն է, նրանց լսարան է տրամադրվում ռուսական պետական, իշխանական կերակրատաշտից սնվող լրատվամիջոցներով: Օրինակ՝ Հայաստանի հասցեին լուտանքներ թափելու մեդիահարթակ է դառնում մի հեռուստաալիք, որը պատկանում է մի ընկերության, որին պատկանում է Հայաստանի գազային ոլորտի մենաշնորհը եւ որի հետ Հայաստանն ունի հայտնի պայմանագիրը: Խոսքը իհարկե «Գազպրոմ»-ի մասին է:

Եվ ահա, Հայաստանի գազամատակարարման համակարգի 100 տոկոս սեփականատեր «Գազպրոմ»-ին պատկանող հեռուստաալիքը դառնում է փաստորեն ադրբեջանական քարոզչության վարձկանների դրսեւորման հարթակ: Նույնը նաեւ «Առաջին ալիք»-ը, որի եթերում որեւէ մեկը կարող է հայտարարել, որ Հայաստանը թշնամի է, իսկ Ղարաբաղը՝ ադրբեջանական տարածք, որի հարցը պետք է լուծեն Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը:

ՀՀԿ-ն, Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, վերջապես Հայաստանի արտգործնախարարությունը, որեւէ նամակ ունե՞ն այդ առիթով ցույց տալու: Կամ, Ռուսաստանում այսպես ասած հայկական զբոսաշրջային գրավչության ուղղությամբ ակտիվության կոչ անող վարչապետը ունի՞ ռուսական հեռուստամեդիայով Հայաստանը թշնամի հռչակելու առիթով ասելու որեւէ բան, թե՞ երբ Հայաստանը ֆեդերալ ալիքով կարող է հռչակվել թշնամի եւ լուտանք տեղալ Հայաստանի գլխին, դա ավելի մեծ քանակի զբոսաշրջիկներ կբերի Հայաստան:

Սերժ Սարգսյանը Պուտինի բերանից չի լսել որեւէ կշտամբանք, իսկ հեռուստաալիքներից թափվող լուտանքը լսե՞լ է, թե՞ Սարգսյանի համար կարեւորը, որ Պուտինը չասի ոչինչ, իսկ մնացածը՝ ինչ ուզում են՝ ասեն:

Ի վերջո Հայաստանը պետությո՞ւն է, թե՞ ոչ, որը պատրաստ է բավականին բաց տեքստով պաշտպանել իր պետական արժանապատվությունը ռուսական ֆեդերալ հեռուստադաշտում: Թե հրապարակային կարող են լինել միայն հավատարմության երդումները ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են Մոսկվային պատասխանատվությունից ազատելու համար. փորձագետ
Ըստ վերլուծաբանի՝ ներկա վիճակը հարմար է Ռուսաստանին․․․
ՌԴ դեսպանը հերքել է հայտարարությունները, թե Հայաստանին ստիպում են միանալ ՌԴ և Բելառուսի միութենական պետությանը
Կոպիրկինը հավելեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դառնում են ավելի լայն առճակատման առարկա...
Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովի շոուն Հայաստանում չհեռարձակելու որոշումը
Նա իշխանության եկավ «խոսքի ավելի շատ ազատություն» կարգախոսներով...
Հայաստանը գտնվում է այն ճանապարհի կեսին, որն Ուկրաինան անցել է 10 տարվա ընթացքում. Ռուս փորձագետ
Մենք դեռ հնարավորություն ունենք սա կասեցնելու...
«Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի նպատակը Հայաստանը ԵԱՏՄ-ից պոկելն է. ՌԴ ԱԳՆ 
Զարմանալի չէ, որ բազմաէջ քննարկումներում և առաջարկներում ոչ մի խոսք չկա Հայաստանի շահերի մասին...
Ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները. Ռուսաստանցի քաղաքագետ
Փորձագետը նշել է, որ Թուրքիան այժմ իրականացնում է պանթուրքական դոկտրինան...
Ամենաշատ