News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստը, որին մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներ, անվտանգության խորհրդի քարտուղարներ, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների տարածման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի հիմնախնդիրներ։

Նիստի շրջանակներում, պաշտոնական այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Այս տարի լրանում է ՀԱՊԿ ձեւավորման 25-ամյակը։ Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։1992 թվականի մայիսի 15-ին, Տաշքենդում, ստորագրվեց Հավաքական անվտանգության պայմանագիրը, ինչը սկիզբ դրեց կառույցի գործունեությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ