News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ներկա է  եղել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «Կամազ» մակնիշի  ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա եւ 161 միավոր փրկարարական վրան: «Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 9 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով եւ նախատեսված են մասնավորապես օդանավակայաններում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար:

Մոտ ապագայում կենտրոնը կհամալրվի այս մեքենաների ավելի կատարելագործված մակնիշներով: Ստացված 161 միավոր փրկարարական վրաններից 110-ը նախատեսված են 10, իսկ 51-ը՝ մինչեւ 30 մարդ տեղավորելու համար: Վերջերս հումանիտար արձագանքման կենտրոնը համալրվել էր երկուական «Солар 555 МК» եւ «Корвет 500 – FISH» մոտորանավակով ու 5 «UAZPatriot» մեքենայով: Այս խմբաքանակը ներառում էր նաեւ մեկական մեքենա՝ նախատեսված ջրասույզների եւ սակրավորների համար, լուսավորություն ապահովելու լապտերներ, «OMEGA» շնչառականսարքեր, գեներատորներ, որոնողականսարքեր, 10.000 ծածկոցներ, 5000 ծալովի մահճակալներ: Ստացված մեկ այլ խմբաքանակ ներառել է 30 լուսային աշտարակներ՝ նախատեսված արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ բաց տարածքներում լուսավորություն ապահովելու, ինչպես նաեւ՝ 8 ամենագնաց կվադրոցիկլներ՝ արտակարգ իրավիճակների դեպքում դժվարամատչելի վայրերում, արտաճանապարհային, որոնողական, հետախուզական ու փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Ինչպես այս խմբաքանակի, այնպես էլ նախկինում ստացված փրկարարական գույքը կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք եւ սարքավորումներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ