News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Ընտանեկան բռնության վերաբերյալ» օրինագծի քննարկմանն անդրադարձան նաեւ հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող սերլիաներին:

Հանձանաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ ամեն օր եթերով ցուցադրվող սերիալներում ցույց են տալիս, թե ինչպես է ընտանիքի հայրը կնոջ մազերից քաշելով տանում, իսկ երեխաները վախից սեղանի տակ են մտնում:

«Հեռուստացույցով հեռարձակվող ֆիլմեր կան, որտեղ դրվագներ կան՝ ինչպես է տղամարդը կնոջ մազերից քաշելով տանում, ինչպես են երեխաները սեղանի տակ մտած դողում: Հեռուստատեսությամբ ինչ արժեհամակարգ է քարոզվում՝ տեսնում ենք բրազիլական սերիլաներ, որտեղ զույգը 7 անգամ ամուսնանում, բաժանվում է, հետո էլ կինն ամուսնու եղբոր հետ է ամուսնանում, մտածում ենք, միգուցե դա նորմալ է»,-ասաց նա:

Նրա խոսքով, որոշ երկրներ ստեղծել են անկախ մարմին, որը չունի վարչական լծակներ, բայց ունի այնքան հեղինակավոր կարծիք, որը բարձրաձայնում է այդ խնդիրների մասին. «Երբ նման խնդիր է լինում եւ բարձրաձայնում է այդ մարմինը, այդ հեռուստաընկերությունը կամ փակվում է, կամ ռեյտինգը միանգամից իջնում է: Այս ոլորտում մենք անելիքներ ունենք, բայց այժմ վերջնական լուծումներ պատրաստ չենք տալու»:

Տպել
Ամենաշատ