News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահին Հայաստանի հետ վիզաների ազատականացման հետ կապված հարցը իդեալական փուլում չէ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա)։

Նրա խոսքով, նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի հետ ստորագրված համաձայնագիրն անմիջականորեն չի ազդի վիզաների ազատականացման վրա։ «Այս խնդրի լուծումը տեսնում ենք երկու փուլից բաղկացած։ Նախ պետք է հեշտացնել վիզաների ստացումը։ Երկրորդ փուլը վիզաների վերացումն է ընդհանրապես։ Բայց մենք գիտակցում ենք, որ եւ տեխնիկական եւ քաղաքական պատճառներով դա հնարավոր չէ։ Այդուհանդերձ, դա քաղաքական նպատակ է, որի մասին բարձրաաձայնել ենք։ Տեխնիկական պատճառներից մեկը միմյանց անձնագրերի ճանաչումն է։ Չեմ թաքցնում կա նաեւ քաղաքական խոչընդոտ մեր կողմից։ Մեր նպատակն է հասնել վիզաների վերացմանը փուլ առ փուլ»,-ասաց դեսպանը։

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ հայերի մեծ հոսք կլինի դեպի ԵՄ երկրներ, այդ թվում Բելգիա, դեսպանը պատասսխանեց․ «Դուք հենց խոսում ենք այն քաղաքական խոչընդոտի մասին, որի մասին ես ասացի։ Դա է պատճառներից մեկը, որ ԵՄ շատ երկրներ չեն ցանկանում հանել վիզան բոլոր երկրների համար։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ վիզան հանելու դեպքում չի լինի այդպիսի մեծ հոսք։ Դրա համար պետք է լինել համբերատար»։

Նրա խոսքով, Վրաստանի դեպքում, որի հետ վիզային ռեժիմը ԵՄ-ն հանել է, նման մեծ հոսք ինքը չի նկատել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ