News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ անդամ երկրներն աջակցում են ահաբեկչության արագ վերացմանը եւ առանց արտաքին միջամտության լայնածավալ միջխորհրդարանական երկխոսության միջոցով Սիրիայում ներքին զինված ընդհարումների դադարեցմանը։ Այս մասին «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ ասվում է անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները հաստատում են իրենց աջակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը: Նրանք հանդես են գալիս ահաբեկչական սպառնալիքի շուտափույթ վերացման եւ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով այդ երկրում ներքին զինված ընդհարման դադարեցման օտին՝ միջգերատեսչական ընդարձակ երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների եւ արտաքին միջամտության»,- ասված է հայտարարության մեջ:

«(ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները-խմբ․) Խորը մտահոգությունը են հայտնում Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ եւ կոչ են անում օժանդակություն ցուցաբերել այդ երկրում  լարվածության թուլացման եւ կայունացման գործընթացին, այդ թվում` տնտեսության վերականգնման, միակողմանի պատժամիջոցների ավարտման,  Սիրիայի բնակչությանը հավելյալ օգնության ուղարկման,  հումանիտար ականազերծման աջակցման, պատմական ժառանգության պահպանման, կենսապահովման օբյեկտների վերականգնման, սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների պահպանման միջոցով »,-ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկրները արդիական են համարում Սիրիայում Ազգային երկխոսության կոնգրեսի հրավիրումը, ինչպես նաեւ խնդրի քաղաքական լուծման առաջմղմանն ուղղված այլ նախաձեռնություններ:

 «ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները արդիական են համարում Սիրիայի Ազգային երկխոսության կոնգրես հրավիրելու, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նպաստող այլ նախաձեռնություններ», - ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ոչինչ չի նշվում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում, որ...
Այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել. ԱԺ նախագահ
ՌԴ-ին դիմեցինք, ՀԱՊԿ-ին դիմեցինք,  մի հատ գնացինք, խնդրեցինք, խնդրվեցինք, աղաչեցինք, ասեցինք ամեն ինչի…
Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է. Ալեն Սիմոնյան
Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ…
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Ամենաշատ