News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը դեկտեմբերի 1-ից իր շարժական կապի բաժանորդների համար գործարկեց VoLTE (Voice over LTE, ձայնը LTE ցանցի միջոցով) տեխնոլոգիայի օգնությամբ զանգեր կատարելու հնարավորությունը։ Այսօր այսպիսի հնարավորություն ունեն մոտ երեք տասնյակ երկրներ:

«Երբ Viber-ով եք զանգահարում, հավանաբար, նկատել եք, որ զանգն արագ է կատարվում: Հիմա 4G ցանցում զանգն է՛լ ավելի արագ կկատարվի VoLTE-ի միջոցով: Սա է հիմնական առավելությունը: Մեր շնորհիվ Հայաստանն այսօր տվյալների փոխանցման արագությամբ 95-րդ հորիզոնականից 51-րդ տեղում է հայտնվել, եւ մենք այս ցուցանիշով չենք բավարարվի: 2009 թվականին Հայաստանի շուկա մտնելով՝ մենք փոխել ենք ֆիքսված ինտերնետի որակը, հիմա փոխում ենք շարժական ինտերնետի որակը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը:

Ucom ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը նշեց, որ Ucom ընկերությունը 4G+ տեխնոլոգիան 2016 թվականին է ներդրել, եւ այդ ժամանակ ծածկույթն ընդգրկում էր միայն Երեւանն ու Գեղարքունիքի մարզի մի մասը: Այսօր ծածկույթը կազմում է երկրի տարածքի 65 տոկոսը, եւ ընդգրկում է բնակչության գրեթե 88 տոկոսը, իսկ 2018-ի ապրիլին ծածկույթը կկազմի երկրի տարածքի 88 տոկոսը եւ բնակչության 98 տոկոսը: Ամենուր, որտեղ առկա է Ucom-ի 4G+ ծածկույթ, VoLTE–ին միանալու հնարավորություն ունեցող սմարթֆոնների համար այս կապը հասանելի կլինի:

VoLTE տեխնոլոգիան հնարավորություն է տալիս 2 հեռախոսների միջեւ կապ հաստատել զգալիորեն ավելի կարճ ժամանակահատվածում (2 վայրկյանում, 3G ցանցի 6-10 վայրկյանի փոխարեն), ապահովում է ձայնի ավելի բարձր որակ (HD), ըստ որում՝ զանգն ստանալու պահին համացանցով տեղեկությունների փոխանցման գործընթացը չի ընդհատվում: Բանն այն է, որ 2G եւ 3G տեխնոլոգիաները ստեղծվել են ձայնի փոխանցման համար (թվային ռադիոկապ), այնուհետեւ դրանց ավելացրել են ինտերնետը: LTE տեխնոլոգիան ստեղծված է ինտերնետի համար, իսկ VoLTE-ն LTE-ին ձայն է ավելացնում, սա ինտերնետի միջոցով ձայնի փոխանցման տեխնոլոգիա է:

Այսինքն՝ VoLTE ցանցում զանգ ստանալիս հեռախոսն այլեւս 4G ցանից ավտոմատ անցում չի կատարում 3G ցանցին, անհրաժեշտ չէ դադարեցնել վեբկայքերի դիտումը կամ համացանցում այլ ակտիվությունը: Ավելին՝ եթե զանգն ստանալու պահին հեռախոսն օգտագործվում է ինտերնետն այլ սարքերին տարածելու համար, ապա մյուս սարքերի վրա ինտերնետի արագությունը չի նվազում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ucom ընկերության տեխնիկական գծով տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, Voice over LTE-ն կբերի նրան, որ որոշ թերություններ, որոնք բաժանորդները նկատել են LTE ցանցում, կվերանան։ «Դուք նկատած կլինեք, որ երբ հեռախոսով տեղի է ունենում LTE տվյալների փոխանցում, եւ այդ ժամանակ ձեր հեռախոսին զանգ է գալիս, ապա հեռախոսը LTE տեխնոլոգիայից անցնում է 3G, դուք խոսում եք, վերջացնում եք, եւ եթե դրանից հետո տվյալների փոխանցման սեսիան դեռ կա, այն մնում է 3G այնքան ժամանակ, մինչեւ սեսիան ավարտվի։ Բնականաբար, 3G-ում արագություններն անհամեմատ ավելի ցածր են, քան 4G-ում, եւ եթե դուք բջջայինի ինտերնետը տարածել եք այլ սարքերի վրա, այդ արագության անկումը զգում եք։ Այս դեպքում հեռախոսը չի անցնելու 3G-ի, մնալու է 4G-ում, բոլոր տվյալների փոխանցման սեսիաները շարունակվելու են 4G-ում ու պահպանելու են բարձր արագությունը, որը մեր 4G+ ցանցն ապահովում է։ 4G ձայնը փոխանցվում է ինտերնետ պրոտոկոլներով, ձայնի որակն անհամեմատ բարձր է, HD որակ է»,- ասաց նա։

Խոսելով այն մասին, թե Հայաստանում որքան մարդ հնարավորություն կունենա օգտվել այդ կապից, Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Եթե հաշվի առնենք, որ այսօր բնակչության մոտ 65 տոկոսն ունի LTE հեռախոսներ, այսինքն՝ սմարթֆոններ, սմարթֆոններից կարծում ենք 15-20 տոկոսն արդեն այդ ծառայությունից կունենան»։

Գործադիր տնօրենը նաեւ հայտնեց, որ VoLTE օգտագործող սմարթֆոնները ցանցին ավտոմատ կմիանան: Ներկայումս Ucom ընկերությունը բանակցություններ է վարում բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողների հետ, որպեսզի նրանք իրենց ծրագրային թարմացման մեջ ընդգրկեն VoLTE պրոտոկոլը: «Առաջինը կունենանք պայմանավորվածություն Apple եւ Samsung ընկերությունների հետ, եւ հետո մյուս հեռախոսներն էլ ավտոմատ կակտիվացվեն»,- ասաց նա։

Ընկերությունը հեռախոսների տերերին կարճ հաղորդագրությամբ կտեղեկացնի VoLTE-ի ափգրեյդների մասին:

Նշենք, որ նոր տեխնոլոգիան չի ազդի ընկերության գնային քաղաքականության վրա, սակագները չեն փոփոխվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ