News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «ԵՄ շրջանակային համաձայնագիրը որքան ոգեւորություն առաջացրեց Հայաստանում, նույնքան էլ հիստերիա` Ռուսաստանում: Արդեն քանի օր է` ռուսական տարբեր հեռուստաընկերությունների թոք-շոուների թեման Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրն է: Հակահայկական տրամադրությունները երբեմն այնքան ցինիկ դրսեւորումներ են ստանում, որ տարբեր կենտրոններից սնվող իբր քաղաքագետներ իրենց իրավունք են վերապահում նսեմացնելու եւ «ման եկող կին» համարելու Հայաստանը: Այս գնահատականների առնչությամբ «Իրատեսի» հետ զրույցում հետաքրքիր դիտարկումներ արեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Նույնիսկ ռուսներն են ընդունում, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հավանությամբ, սակայն նրանց քաղաքական թոք-շոուները ողողված են հակահայկական տրամադրություններով: Ինչու՞, չէ՞ որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ նորմալ է վերաբերվում այդ համագործակցությանը:

Ռուսաստանը տոտալիտար մշակույթով ավտորիտար երկիր է: Այս ամենը հոգեբանական մշակույթի եւ հոգեբանական պատերազմի տարրեր է պարունակում: Ո՞րն է խնդիրը: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի ստորագրումը միայն արտաքին հիմնավորումն է, իրականում ապրիլյան պատերազմում մեր ձեռք բերած անկախության միտումներն են նրանց վախեցնում: Տապալվեց ռուսական նախաձեռնությունը, այն է` ջախջախվի՛ր, Հայաստան, ու մենք, որպես բարեկամ, կգանք, կփրկենք: Այս քաղաքականությունը տապալվեց, քանի որ Հայաստանի նոր սերունդը անկախություն ունենալու մեծ ձգտում ունի: Երբ Լավրովը Հայաստան եկավ, ասացի, որ տեսչական այցի է եկել, ճշտելու` մենք անկախություն, պետականություն ուզու՞մ ենք, թե՞ ոչ: Իսկ եթե Արցախի հարցով էր եկել, թող գնար Ստեփանակերտ, Երեւանի՞ց ինչ էր ուզում: Հիմա ինչ պատասխան տանք ընկեր Չեմբեռլենին. եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է եւ թմրամոլ: Այլապես ո՞ր նորմալ կինը կհեռանա նորմալ ամուսնուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ