News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Ընձառյուծի երկիր» ազգային պարկում թաքնված տեսախցիկը գրանցել է, թե ինչպես են ամուրյան վագրը եւ էգ ընձառյուծը հաճախել միեւնույն քարանձավը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ազգային պարկի հաղորդագրությունը:

«Խցիկը գրանցել է, թե խոշոր ամուրյան վագրն ինչպես է փորձում քարանձավը մտնել, իսկ հաջորդ նկարահանման մեջ  այնտեղից դուրս է գալիս հեռավորարեւելյան էգ ընձառյուծը… Գիշատիչների քարանձավն այցելելու միջեւ 5 օրվա տարբերությունը հաստատում է, որ վագրի այցելության պահին էգ ընձառյուծը քարանձավում չի եղել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գիտնականների տեղեկություններով՝ վագրն ընձառյուծի որս անելու կարիք չունի, նա քարանձավում ավելի շուտ ձմեռող արջի է փնտրել: Ընձառյուծի համար այսպիսի քարանձավները ծառայում են վատ եղանակին պատսպարվելու եւ քնելու համար: Հոլովակում, գիշատիչը քարանձավից առավոտյան է դուրս գալիս: Ըստ որում՝ գիտնականները համոզված են, որ նա քարանձավում ձագեր չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ