News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին Մինսկում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու մասին:

«Մենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներս, հայտարարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին մեր աջակցության մասին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, միաջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունն է կողմերին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնել քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Համանախագահող 3 երկրների ջանքերի շնորհիվ խնդրի կարգավորման նպատակով մշակվել է սկզբունքների եւ բաղադրիչների ամբողջականությունը որպես հիմք, որոնք արտացոլված են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության մեջ:

Հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային նորմերի եւ իրավունքի, ՄԱԿ Կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Հանդես ենք գալիս 2016-2017 թվականներին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման օգտին, որոնք ուղղված են իրավիճակի թեժացման անթույլատրելիությանը, հրադադարին հետեւելուն, հակամարտության գոտում լարվածության թուլացման լրացուցիչ միջոցառումների ընդունմանը եւ բանակցային գործընթացի ինտենսիվացմանը»,- նշված է ՀԱՊԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ