News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 26
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Արցախ այցելած 4 թուրք մտավորականների դեմ Ադրբեջանի պետական սահմանը անօրինական հատելու մեղադրանքով հետաքննություն է սկսվել նաեւ Թուրքիայում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, թե Ադրբեջանը այդ ամնձանց դեմ հետաքննություն է սկսել, որից հետո Թուրքիայում եւս նման գործընթաց է սկսվել։ «Այդ անձիք զանգել են ինձ եւ տեղեկացրել, որ չեն հասկացել, որ իրենց այցելությունը հանցանք է եւ պնդել են, թե այնտեղ Ղարաբաղի հարցում Ադրբեջանին են պաշտպանել։ Արդյունքում նրանք Ադրբեջանին մի նամակ են գրել՝ հայտնելով, որ իրենք սխալ են եւ չեն իմացել, որ հանցանք են գործում։ Բայց արդեն հետաքննությունը սկսվել է։ Թող սա դաս լինի, որ Թուրքիայի մյուս քաղաքացիները չայցելեն»,-ասել է Մեւլութ Չավուշղօլուն։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին թուրք հայտնի մտավորականներ Ուֆուք Ուրասը, Սաիթ Չեթինօղլուն, Ալի Բայրամօղլուն եւ Էրոլ Քաթրջըօղլուն նախկին պատգամավոր Արագած Ախոյանի ուղեկցությամբ Արցախ էին այցելել։ Այս փաստը չէր վրիպել Ադրբեջանի աչքից։

Ադրբեջանը հիշյալ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել եւ պահանջել Թուրքիայից նրանց ձերբակալությունն ու արտահանձնումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳ նախարարը մեկնաբանել է գերիների ազգականների այցերի կազմակերպման հնարավորությունը
Դրանք հումանիտար քայլեր են, հումանիտար նախաձեռնություն…
Ակնհայտ է, որ Արցախը որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աննա Նաղդալյան
Ցավոք, այս տարի եւս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական...
Հայաստանը հաշվի է առնում Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում Ադրբեջանի ընտրությունների գործոնը․ նախարար
Այս տեսակետից, իհարկե, ընտրությունները հանգամանք են, որը մենք հաշվի ենք առնում․․․
ՀՀ ԱԳՆ-ը կարեւոր է համարում բանկցային գործընթացում ԼՂՀ մասնակցությունը․ նախարար
Մենք փորձում ենք ուրվագծել համանախագահների հետ նաեւ այն, թե ինչպես պետք է աշխատենք այս տարի․․․
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ 2020-ի սկզբին հանդիպելու մտադրությունը
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները մտադիր են հանդիպել...
Ղարաբաղյան կարգավորման քայլերի իրականացման հարցում շարժ կա. ՌԴ ԱԳՆ
Որոշակի շարժ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում...