News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Ժամանակն է, որպեսզի Հայաստանը հետ վերցնի հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունները, քանի որ այդ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնային խնդիր չեն։ Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասպանատու Կիրո Մանոյանը։

«Թուրքիան այդ արձանագրությունները օգտագործում է ի շահ իրեն, իսկ Հայաստանը մնում է տուժողի կարգավիճակում»,- նկատեց Մանոյանը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային  ճանաչման հարցին՝ ՀՅԴ պատգամավորը հատկանշական համարեց ճանաչումը հատկապես Շվեդիայի խորհրդարանի կողմից, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի դրական որոշումը Ցեղասպանությունը ճանաչելու մասին 252-րդ բանաձեւի շուրջ։ «Կարեւոր է հատկապես վաղը կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ այս նստաշրջանի վերջին նիստը, որի օրակարգ Ցեղասպանությունը վերահաստատող թիվ 252 բանաձեւը ներառելու համար Ամերիկայի հայ համայնքը եւ Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը անում են ամեն բան »,- հավաստիացրեց Մանոյանը։

Հարցին, թե ինչո՞ւ Ցեղասպանության հետեւանքների վերացման եւ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար Հայաստանը չի դիմում Հաագայի դատարան, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց. «Առաջադրված մեղադրանքից իրեն պաշտպանելու համար, հակառակը,այդ դատարան  պետք է դիմի Թուրքիան»։

Ամմփոփելով՝ Մանոյանը խոսեց նաեւ Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հնարավոր ընդունման մասին՝ միաժամանակ տեսակետ հայտնելով, թե թուրք-իսրայելական ռազմավարական հարաբերությունները մտածելու տեղիք են տալիս եւ փոքրացնում նման հնարավորության հավանակոնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի դպրոցներին սկանդալային հրահանգ է ուղարկվել.  Սուրբ ծնունդը եւ Հարության տոնը նշելն արգելվում է
Ստամբուլի հայկական դպրոցների տնօրենները նշել են, որ հավանաբար այդ հրահանգը...
Ստամբուլի քաղաքաքպետի ընդդիմադիր թեկնածուն կրկին հայ համայնքի հետ ջերմ կապեր ունեցող Էքրեմ Իմամօղլուն է
Նա բազմիցս այցելել է Հայոց պատրիարքարան եւ ներկա գտնվել մի շարք հայկական միջոցառումների...
Միրզոյան. Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունների իրականացման հարցում էական քայլեր չկան
Նա ասել է, որ պայմանավորվածությունները քննարկվել են Թեհրանում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը...
Էրդողանը Բաքվից ազդանշանի է սպասում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Թոմաս դե Վաալ
Բրիտանացի հետազոտողը նախորդ տարի «Քարնեգի» հիմնադրամի կայքում տեղ գտած «Հայաստանի անապահովության տարին» վերնագրով իր հոդվածում...
Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ
Անցած տարեվերջին պաշտոնական Երևանը լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին…
Եթե Հայաստանը SOS հայտարարի, Թուրքիան պարտավոր է արձագանքել. ՆԳՆ ղեկավար 
Հայաստանը նախկինում ապրել է Սպիտակի ավերիչ երկրաշարժը և ընդհանուր առմամբ գտնվում է սեյսմիկ գոտում...
Ամենաշատ