News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այնպիսի լուրջ եվրոպական պետություններ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, երկու տասնամյակների ընթացքում շատ բան են կորցրել իրենց ինքնիշխանության առումով: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը` մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ–ի երկու դաշնակիցների` Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի տարբեր դիրքորոշումները։

Չնայած դրան, փորձագետներ նշում են, որ վերջին ժամանակներս՝ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո եւ նույնիսկ Բարաք Օբամայի նախագահության ավարտին, որոշ եվրոպական երկրներ փորձել են կասեցնել իրենց ազգային ինքնիշխանության սահմանափակումը հօգուտ ԱՄՆ-ի: «Հիշեցնեմ, որ Եվրոատլանտյան Գործընկերության ծրագիրը շարունակվում է իրականացվել, չնայած պարզ չէ, թե այն ինչով կավարտվի, այնուամենայնիվ,  եվրոպացիները այսպիսի կիսագաղությացման հետ դեռեւս չեն համակերպվում»,–նշեց Գեւորգյանը, հավելելով, որ եվրոպացիների պահանջները բնապահպանություն, տնտեսության եւ շատ այլ հարցերի մասով ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգներինը:

Փորձագետի կարծիքով այս պառակտումը ցույց է տալիս, որ եվրոպացիները  փորձում են հետ ստանալ ինքնիշխանության առումով իրենց կորցրած դիրքերը, եւ իրանական միջուկային ծրագիրը հստակ օրինակ է այն բանի, թե ինչպես են եվրոպացիները հետեւողականորեն պաշտպանում իրենց շահերը: Նրա խոսքով՝ այդ համաձայնագրի ստորագրումից հետո եվրոպական ընկերությունները շտապեցին գրավել իրանական շուկան եւ արդեն բավականին գումար վաստակել են ու չեն ցանկանում լքել այն:

Միաժամանակ, իրանագետը նկատեց, որ Եվրամիության շահերը՝ ի դեմս Ֆրանսիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Իրանի շահերը այս հարցում լիովին համընկնում են եւ հակասում են պաշտոնական Վաշինգթոնի դիրքորոշմանը: «Այս հարցի շուրջ առաջացած պառակտումը կարող է խորանալ, բայց վստահորեն դրա մասին խոսելը  դեռ վաղաժամ է»,– կարծիք հայտնեց Կարինե Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ