News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը:

Պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաեւ կնվազի արտանետվող CO2 գազը:

Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար տրամադրվել է 7 մլն եվրո վարկ` ԵՆԲ-ից, 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P) եւ 1 մլն եվրո դրամաշնորհ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամից:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկը դիտարկում է որպես իր լավագույն գործընկերներից մեկը եւ պատրաստակամ է այլ ոլորտներում եւս ընդլայնել բանկի հետ համագործակցությունը:

«Ստորագրված այս 7 մլն վարկային եւ 6 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով կհիմնանորոգվեն համայնքային մի շարք շենքեր եւ կառույցներ, կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաեւ այդ շենքերի սեյսմիկ ամրացում: Կարեւորելով այս ծրագիրը՝ Երեւանի քաղաքապետարանը եւս կմասնակցի վերանորագման ֆինանսավորման գործընթացին:

Ծրագրի առաջին փուլով կհիմնանորոգվեն Երեւանի քաղաքապետարանի ներքո գործող մանկապարտեզները: Ընդհանրապես, Եվրոպական ներդրումային բանկի հետ մենք երկար տարիների գործընկերային լավ փորձ ունենք եւ այսօր էլ շարունակում ենք մեր համագործակցությունն այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են Երեւանի մետրոպոլիտենը եւ կոշտ կենցաղային թափոնների կառավարումը: Ի դեպ, այսօր նախատեսվում է նաեւ ստորագրել կոշտ թափոնների կառավարման ծրագրի մաս կազմող դրամաշնորհային համաձայնագիրը», - նշել է քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ