News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Քաղաքականության մեջ չկան ընկերներ եւ թշնամիներ, կան ազգային շահեր» դիրքորոշումը Հայաստանի համար վտանգավոր է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների եւ  եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նման կարծիք կարող էր արտահայտել միայն 19-րդ դարի Մեծ Բրիտանիայի վարչապետ, «ծովերի տիրակալ»  Լորդ Փալմերսթոնը: «Մենք, իրոք, կարիք ունենք գործընկերների թե՛ Եվրոպայում, թե՛ Աֆրիկայում, թե՛ Լատինական Ամերիկայում, եւ այս համաձայնագիր եւս մեկ ապացույց է, որ մենք Եվրամիության հետ մեր գործընկերությունը նոր մակարդակի ենք բարձրացնում»,– նշեց Հակոբյանը` հավելելով, որ այս համագործակցության զարգացումը շարունակական կլինի:

Հիշեցնենք, որ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ ստորագրվել է նոյեմբերի 24–ին Բրյուսելում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ