News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօրվա միջազգային հարաբերությունները միագիծ չեն, դրանք ծավալուն են, պատկերավոր ասած, 3D ձեւաչափում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազգային ժողովում Ռուսաստանի Դաշնության իշխող «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ «Մոլոդայա գվարդիայի» պատվիրակների հետ հանդիպման ընթացքում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտյանը նշել է, որ ՀՀԿ միջազգային հարաբերությունների վեկտորը շատ լայն է, եւ այն համընկնում է ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունների հետ։ Հանդիպման ընթացքում նա անդրադարձավ «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՀԿ-ն այս քաղաքական ուժի հետ ունի միջկուսակցական փոխգործակցության համաձայնագիր, որը մշտապես թարմացվում է։ Աշոտյանը նշեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ ակտիվ համագործակցությունը։ Ըստ նրա՝ երրորդ արտաքին քաղաքական առաջնահերթությունը եվրոպական ուղղության հետ է կապված, եւ ՀՀԿ-ն Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ է։ ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ իրենք ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ այլ կուսակցությունների հետ։

Արմեն Աշոտյանը երիտասարդական կառույցներին կոչ արեց ընդլայնել կապերն ու համագործակցության շրջանակները, քանի որ երիտասարդության համար շատ ավելի հեշտ է. նրանք ավելի քիչ են ուշադրություն դարձնում ձեւականություններին, պայմանականություններին, ավելի հեշտ են պայմանավորվածություններ ձեռք բերում։

Նա նշեց, որ երիտասարդների այսօրվա օրը պետք է ծառայի վաղվա համար։

Ի դեպ, «Մոլոդայա գվարդիայի» ներկայացուցիչներն ԱԺ էին ժամանել այն ժամանակ, երբ ընթանում էին խորհրդարանական լսումներ` «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով։

ՀՀԿ փոխնախագահը, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշեց, որ ժամանակակից աշխարհը բազմակողմ է, շատ են տարբեր հարթությունները։ Այսօրվա միջազգային հարաբերությունները միագիծ չեն, դրանք ծավալուն են, պատկերավոր ասած, 3D ձեւաչափում։ Եվ մենք կյանքի ենք կոչում արտաքին քաղաքականություն՝ հիմնված հենց եռաչափ հարթության վրա՝ լրացնելով հայ-ռուսական հարաբերություններն այն ամենով, ինչ հնարավոր է լրացնել Եվրամիության կողմից։

Ըստ պարոն Աշոտյանի՝ աշխարհը վաղուց սեւ-սպիտակ չէ։ Աշխարհը վաղուց դուրս է եկել այն թոք շոուների ձեւաչափից, որտեղ տարբեր բեւեռներ են ստեղծվում, որպեսզի լարում մտցվի, հանդիսատես գրավվի՝ գովազդային ժամանակ վաճառելու համար։ Իրական քաղաքականության մեջ ռեկլամային ժամանակ չի վաճառվում։ Այդ իսկ պատճառով Արմեն Աշոտյանը երիտասարդներին անկեղծ երկխոսության, մարդկային կապիտալ կուտակելու կոչ արեց, որպեսզի կողմերն առավելագույնս հասկանան միմյանց, եւ ապագայում այդ հարաբերությունները վերարտադրվեն։

Նշենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն այս օրերին Երեւանում են գտնվում իրենց գործընկերների՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով։ Այցի կազմակերպումը նպատակ ունի սերտացնել երկու կառույցների միջեւ համագործակցությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ