News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵՄ-ին բալկանյան երկրների միացումը արմատապես չի ազդի այդ պետությունների հետ Մոսկվայի հարաբերությունների վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին- Ռաեւսկին։

Նրա խոսքով, ամենից քիչ դրանք կտուժեն, եթե ԵՄ-ին անդամակցի Ալբանիան, քանի որ Կրեմլը, ըստ էության, Տիրանայի հետ հարաբերությունների բարելավման որեւէ հույս չունի ։ «Առավել եւս, որ մեծ հաշվով, այն Եվրոպայի սեւ խոռոչն է՝ դրանից բխող բոլոր մաքսանենգային գործերով, օրինակ թմրադեղերի առեւտրով եւ այլն»,- պարզաբանել է Նադեին –Ռաեւսկին, հավելելով, որ այդ երկրի տնտեսության վիճակը հեռու է այն իդեալներից, որոնք ԵՄ-ն է դավանում։

Միաժամանակ փորձագետը նշել է, որ այդ երկրների միացումը կարող է ավելի շատ Թուրքիայի դժգոհությունն առաջացնել, քան Ռուսաստանի, քանի որ Անկարան արդեն վաղուց է «հերթ կանգնած» ԵՄ-ին անդամակցելու իրավունքի համար։ Սա, Ռաեւսկու կարծիքով, ստիպում է թուրքերին վերանայել ԵՄ-ի նկատմամբ իրենց վերաբերմունքն ու մոտեցումը։ Սակայն փորձագետի կարծիքով այս իրավիճակը արմատապես չի փոխվի։ ԵՄ-ում շատ բան, ըստ Նադեին- Ռաեւսկու, կախված է Գերմանիայի ներքաղաքական դրությունից, որը եվրոպական տնտեսության շարժիչ ուժն է համարվում։

Հիշեցնենք, որ հարեւանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը նոյեմբերի 28-ին հայտնել է, որ անդամ պետությունները պատրաստ են դիտարկել ԵՄ-ին Բալկանյան տարածաշրջանի նոր երկրների միացման հարցը։ Հոկտեմբերի վերջին ԵՀ ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտնել է, որ Արեւմտյան Բալկանների երկրների համար անհրաժեշտ է պահպանել ԵՄ-ին միանալու հեռանկարը՝ հանուն ընդհանուր Եվրոպայի անվտանգության։ ԵՀ ղեկավարը ավելի վաղ հայտնել էր, որ 2019-2024 թթ․ ակնկալում է ԵՄ ընդլայնում։ ԵՄ-ն արդեն անդամակցության թեկնածուների կարգավիճակ է տրամադրել Ալբանիային, Մակեդոնիային, Սերբիային ու Չերնոգորիային։ 2016-ի փետրվարին ԵՄ-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել նաեւ Բոսնիա եւ Հորցոգովինան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ