News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեչնիայի բնակչուհի Մալիքա Ինորկաեւան Իրաքի ճամբարներում փնտրում է իր դստերը՝ Սեդային, եւ 2 թոռներին։ Սեդայի պատմությունն ընդհանուր առմամբ շատ նման է հարյուրավոր այլ աղջիկների պատմությանը։ Նա նույնպես, հավատալով ամուսնուն, մեկնել էր Թուրքիա «հանգստի», իսկ այդտեղից ստիպված էր գնալ Սիրիա, որտեղ նրա ամուսնուն սպանել էին։ Երբ նա փորձել էր փախչել, նրանից խլել էին դստերը։ Երկու ամիս անց աղջկան վերադարձրել էին, սակայն երեխան այլեւս չէր կարողանում խոսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Մալիքա Ինորկաեւան դստեր մասին վերջին անգամ տեղեկություն է ստացել հուլիսին։ Նա ասում է, որ չի կարող հանգիստ ապրել, քանի դեռ չի վերադարձրել Սեդային,  չորսամյա թոռնուհուն եւ ութ ամսական թոռնիկին։

«2016-ի դեկտեմբերին նրա ամուսին Յունուսը սպանվեց։ Նրա մահից հետո Սեդան հայտնվեց Սիրիայի հյուսիսում գտնվող այրիների ճամբարում, որտեղից փորձել էր փախչել։ Նրան բռնել էին եւ խլել դստերը։ Իմ թոռնուհին 2 օր օտար տղամարդկանց մոտ էր եւ վախից այլեւս չի խոսում։

Սեդային մենք անգամ համալսարան չէինք թողնում գնալ, առանց եղբոր ուղեկցության։ Նա իմ միակ դուստրն է»,– պատմում է Մալիքան։

«Նրանք կարող էին իրեն թույլ տալ մեկնել հանգստի ուր ասես։ Նրանք 2015-ի հունվարի 17-ին տոմս գնեցին եւ 7 օրով գնացին Թուրքիա հանգստանալու։ Ես էլ զարմացա, թե ինչու են ձմռանը գնում։ 7 օր անց աղջիկս զանգեց եւ ասաց, որ իրենք մնում են Թուրքիայում եւս 1 շաբաթ։ Այդպես է ուզել նրա ամուսինը։ Յունուսը 2 անգամ Ստամբուլում ինչ–որ մզկիթ էր այցելել։ Չեչենների օրենքով՝ կինը պետք է հետեւի ամուսնուն։ Սեդան փախուստի անհաջող փորձից հետո այնքան էր վախեցել դստեր համար, որ հրաժարվել էր հայրենիք վերադառնալու ծրագրերից։

Այդ ժամանակ՝ Յունուսի սպանվելուց հետո, այնտեղ մի տղա կար, որը ճանաչում էր իր Սեդային դեռ համալսարանից։ Աղջիկս նրանից օգնություն էր խնդրել։ Թամերլանն ասել էր, որ կարող է օգնել միայն նրանով, որ կամուսնանա Սեդայի հետ, եւ դա կթեթեւացնի նրա կյանքն այնտեղ։ Սեդան համաձայնել էր եւ տեղափոխվել Մոսուլ՝ նրա մոտ։ Նրա կողքին աղջիկս գոնե պաշտպանված էր։ Հուլիսի 7-ին Թամերլյանը սպանվեց, Սեդան նորից միայնակ մնաց»,– պատմում է Մալիքան։

Նա ասում է, որ ծանր հիվանդ է, բայց միեւնույնն է շարունակելու է դստեր որոնումները։ «Ինձ մոտ երրորդ փուլի ուռուցքային հիվանդություն կա, ոտքերս վատ վիճակում են, լիմֆոստազներ ունեմ։ Ես շատ դժվարությամբ եմ քայլում, բայց քայլելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ գտել երեխաներիս։ Եթե անգամ Ալլահը ինձ իմ աղջկան չվերադարձնի, ես կքայլեմ այնքան, մինչեւ վերջին մայրը չվերադարձնի իր աղջկան։ Քանի դեռ ես ողջ եմ, շնչում եմ, ես ուզում եմ օգնել այդ մայրերին»,– ասում է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ