News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2017 թ. հուլիսին՝ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության պայմանագրի կնքմանն ընդառաջ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն սկսել է Չինաստանի «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ՀՀ ներգրավման աշխարհառազմավարական նախագծի մշակումը: Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը 2017 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում կայացած «Հայաստան-ԵՄ. Համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներում։

«Դրա նպատակն է գնահատել «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում Իրանի տարածքով անցնող Չինաստան – Եվրոպա նոր այլընտրանքային երթուղու գործարկման հնարավորությունը՝ Չինաստան – Իրան ծովային տրանզիտը «Պարսից ծոց – Սեւ ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքին ինտեգրելու միջոցով:

Տվյալ մշակումը 2017 թ. հուլիսին քննարկվել է Չինաստանի Պաշտպանական հետազոտությունների դպրոցի նախկին պետ, պրոֆեսոր, գեներալ-մայոր Ճան Ինլիի գլխավորած պատվիրակության` մեր համալսարան կատարած այցելության ժամանակ: Նախագիծը 2017 թ. հուլիսի 20-28-ը Սիանում եւ Շանհայում կայացած միջազգային ռազմավարական գիտաժողովների ժամանակ չինական կողմի հետ փորձաքննել է ՊԱՀՀ-ի գիտնական -  վերլուծաբան Ազատ Դավթյանը:

Չինացի ռազմավարագետ վերլուծաբանների հետ քննարկումների արդյունքները իրանական կողմի հետ փորձաքննելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ գիտության գծով իմ տեղակալ - Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Բենիամին Պողոսյանը եւ գիտնական - վերլուծաբան Ազատ Դավթյանը գործուղվել են Թեհրան: Նրանք ս.թ. հոկտեմբերի 24-ին մասնակցել են Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Կենտրոնական Ասիա եւ Կովկաս» միջազգային գիտաժողովին:

2017 թ. հուլիս – նոյեմբեր ամիսներին կատարված մեր համատեղ մշակման փորձագիտական քննարկումների ժամանակ չինացի եւ իրանցի մասնագետները կարեւորել են ՀՀ գլխավոր պետական ուղեղային կենտրոնի պատրաստած այս նախագիծը: Տվյալ ռազմավարական ինտեգրացիոն նախագիծը զեկուցվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդին: Իրանցի մասնագետները հատկապես շեշտել են Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տարանցում ապահովելու գործում Իրանի շահագրգռվածությունը: ՊԱՀՀ-ի մշակած նախագիծը ռազմավարական նոր տրամաչափ կհաղորդի տարածաշրջանում ՀՀ աշխարհաքաղաքական դերակատարությանը եւ որակական նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի մասնակցությամբ Իրանի եւ Չինաստանի հետ Եվրամիության երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը:

Միեւնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ այս խնդրի շուրջ Իրանի եւ Չինաստանի հետ միջպետական բանակցությունների մեկնարկի հետագա ձգձգումը կարող է էապես նվազեցնել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման հաղթահարմանը նպատակաուղղված տվյալ ծրագրի իրականացման հնարավորությունը»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ