Եվրոպական հանձնաժողովը հատուկ աշխատանքային խմբի շրջանակում Brexit-i բանակցությունների ձախողման դեպքում միջոցառումներ է մշակում: Այս մասին դեկտեմբերի 2-ին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Եվրամիության ներքին փաստաթղթերին:
Եվրահանձնաժողովի քարտուղարությունը արդեն սկսել է բոլոր ոլորտների վերաբերյալ ծրագիր մշակել` մաքսատուրքերից մինչեւ ձկնորսություն:
Հրապարակման համաձայն՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն Միացյալ Թագավորության հետ բանակցություններում ասել է, որ այս կերպ Եվրամիության երկրները պետք է նախապատրաստեն վատագույն դեպքին:
Բարնյեի գլխավորած պատվիրակության բանակցություններին զուգահեռ, «Brexit Preparedness Group» անվանումով աշխատանքային խումբը Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո, իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ է մաշակում: Դրանցից մեկը նախատեսում է առանց Բրյուսելի հետ համաձայանգիր կնքելու ԵՄ-ից դուրս գալ: