News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները աջակցում են Եգիպտոսին եւ Եգիպտոսի բանակին ահաբեկչության դեմ պայքարում եւ կշարունակեն աշխատել Կահիրեի հետ Մերձավոր Արեւելքում լիարժեք խաղաղություն հաստատելու համար: Այս մասին Եգիպտոսի պաշտպանության նախարար Սիդկի Սուբխիի հետ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել Եգիպտոսի մայրաքաղաքում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պենտագոնի ղեկավարը նաեւ նշել է, որ Վաշինգթոնը «կշարունակի երկրների միջեւ ամրապնդել համագործակցությունը` տարածաշրջանում կայունության վերականգնման համար»: Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ, ինչպես նաեւ «երկկողմ ռազմական համագործակցության, համատեղ զորավարժությունների անցկացման եւ որոշակի ոլորտներում փորձի փոխանակման մասին հարցեր»:

Եգիպտոս կատարած այցով ԱՄՆ պաշտպանության նախարարը սկսել է իր աշխատանքային այցը Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի եւ Հարավային Ասիայի երկրներ: Դեկտեմբերի 3-ին Պենտագոնի ղեկավարը մեկնելու է Հորդանան, մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարին նվիրված հանդիպմանը, որը տեղի կունենա թագավոր Աբդալլա II- ի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ