News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի իշխանությունները չեն հանդուրժի Իրանի մշտական ռազմական ներկայություն Սիրիայում եւ թույլ չեն տա Թեհրանին միջուկային զենք ունենալ։ Facebook-ի իր էջում նման հայտարարություն է տեղադրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք թույլ չենք տա իրանական ռեժիմին, որը ձգտում է ոչնչացնել հրեական պետությունը, միջուկային զենք ունենալ։ Մենք թույլ չենք տա այդ ռեժիմի մշտական ռազմական ներկայություն Սիրիայում, որտեղ նրանք ուզում են ամրապնդվել՝ մեր պօետությունը ոչնչացնելու բացահայտ մտադրությամբ»,-գրել է Նեթանյահուն։

Հրեական «Եդիոտ Ախրոնոտ» թերթի փոխանցմամբ, Նեթանյահուն այդ գրառումն արել է նոյեմբերի 30-ին՝ ուղղված Վաշինգթոնում դեկտեմբերի սկզբին անցկացվելիք իրսայելցի քաղաքական գործիչների համաժողովի մասնակիցներին։

Սիրիայի ՀՕՊ ուժերը երկու իսրայելական հրթիռ են որսացել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ