News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ն ափսոսում է միգրացիայի մասին գլոբալ պայմանագրին մասնացելուց ԱՄՆ հրաժարվելու համար, որը ծրագրվել է ընդունել 2018 թվականին: Այս մասին նշված է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Փախստականների եւ միգրանտների մասին հռչակագրում ՄԱԿ անդամ երկրները ընդունել են, որ ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն կառավարել միջազգային միգրացիան, նրանք նաեւ հավատարմություն են հայտնել միգրացիայի գլոբալ կառավարման ամրապնդմանը: Դրանից ելնելով՝ անդամ երկրները որոշել են ամենաբարձր մակարդակով գործընթաց սկսել, որը կհանգեցնի 2018 թվականին գլոբալ պայմանագրի ընդունմանը:

Այս գործընթացում ԱՄՆ դերը վճռորոշ նշանակություն ունի, քանի որ երկիրը պատմականորեն մարդկանց ընդունել է ամբողջ աշխարհից եւ մեծ թվով միգրանտների համար տուն է դարձել: «Միացյալ Նահանգները փորձ եւ գիտելիքներ ունի, որպեսզի այս գործընթացը հաջող արդյունքներ ունենա»,- հստակեցվում է հայտարարության մեջ:

Լայչակը հավելել է, որ միգրացիան գլոբալ երեւույթ է, որը արձագանքման գլոբալ միջոցառումներ է պահանջում, եւ բազմակողմանի մոտեցումը համաշխարհային մասշտաբի հիմնահարցի լուծման լավագույն միջոցն է: Սրա հետ կապված նա բոլոր անդամ երկրների աջակցության հույս ունի այս բարդ խնդրում ընդհանուր ըմբռնման հասնելու համար:

«ՄԱԿ-ն այս հնարավորությունը չպետք է բաց թողնի ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքը բարելավելու համար»,- ընդգված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ ամերիկլյան կողմը դուրս է գալիս Փախստականների եւ միգրանտների մասին նյույորքյան հռչակագրից: Նրա խոսքով՝  երկրում ներգաղթային քաղաքականության վերաբերյալ որոշումները մշտապես պետք է միայն ամերիկացիներն ընդունեն:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը միգրանտների մասին հռչակագիրն ընդունել է 2016 թվականի սեպտեմբերի 19-ին: Փաստաթղթի համաձայն՝ անդամ երկները իրենց երկրներ ժամանող միգրանտների համար պետք է «արժանավայել եւ ժամանակին ընդունում» ապահովեն: Պարտավորվել են նաեւ պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ պայքարել մարդկանց առեւտրի եւ միգրանտների ապօրինի տեղափոխման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ